Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Մոհսեն Ֆախրիզադեի սպանության կապակցությամբ. ՀՀ ԱԳՆ
Քաղաքականություն
01.12.2020 | 21:13ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխան «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին
Հարց. Հոկտեմբերի 27-ին Իրանում սպանվել է միջուկային ֆիզիկայի մասնագետ Մոհսեն Ֆախրիզադեն: Սպանությանը հետևել են արձագանքներ Իրանից և մի շարք այլ պետություններից: Հայաստանը, որպես Իրանի սահմանակից և բարեկամ երկիր, ինչպե՞ս է արձագանքում իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի սպանությանը:
Պատասխան. Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում հայտնի իրանցի գիտնական, ԻԻՀ պաշտպանության նախարարության պաշտպանական նորարարությունների և հետազոտությունների կազմակերպության ղեկավար Մոհսեն Ֆախրիզադեի սպանության կապակցությամբ։
Հայաստանը դատապարտում է բոլոր տեսակի ահաբեկչական գործողությունները տարածաշրջանում և ողջ աշխարհում: