Կա՞ արդյոք մի հոգի, որ չմտածի օր առաջ գերիները վերադառնան, ի՞նչ ուղղորդվածություն. Թոխատյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
17.05.2026 | 15:46
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 15:39
Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն, իսկ թմրանյութը՝ ամեն մի դպրոց․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:20
Քարոզարշավի 10-րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված, բազմաթիվ քրեական գործեր․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:00
Պետք է զարգացնենք կրոնական զբոսաշրջությունը․ Արման Թաթոյանն Արմավիրում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Մենք հանդիպեցինք ԱՄՆ դեսպանատան դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ, նրանց հանձնեցինք նամակ-խնդրանք: Այն կփոխանցվի դեսպանին: Ակնկալում ենք պատասխան: Ասացին, որ դեսպանի ծանոթանալուց հետո, պատասխանը կուղարկվի մեզ»,- այս մասին ԱՄՆ դեսպանատան առաջ լրագրողների հետ զրույցում ասաց դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը:

Արվեստագետները և մտավորականները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց հավաք են կազմակերպել,  նպատակն է աջակցել զինվորների և զինծառայողների հարազատներին և իրենց ձայնը հասցնել միջազգային բոլոր հեղինակավոր կառույցներին։ Նրանք երկու օր առաջ արդեն եղել են ՌԴ և Ֆրանսիայի դեսպանատների մոտ և հանձնել են նամակներ՝ խնդրելով աջակցել հայ գերիներին և անհետ կորածներին, ինչպես նաև զոհվածների դիերը վերադարձնելու հարցում։

Անդրադառնալով դիտարկմանը, որ բողոքի երթեր իրականացնող մտավորականությունն այս օրերին սոցցանցերում թիրախավորվեց, Հրանտ Թոխատյանը նշեց. «Ավելի լավ է կարծեմ, որ դա ուղղորդված է, քան մտածեմ, որ անտարբերություն կա, որի պատճառով հիմա այստեղ մարդկանց բազմահազարանոց հոսք չկա… Չգիտեմ՝ ուղղորդել են, թե ոչ, բայց այս հարցում ուղղորդելն առնվազն տականքություն է, որովհետև այստեղ հավաքվածները փորձում են իրենց հարազատներին վերադարձնել: Սրանում ի՞նչ ուղղորդվածություն կարող է լինել, այս հարցը հուզում է բոլորին: Կա՞ արդյոք մեր հանրապետությունում մի հոգի, որ չմտածի օր առաջ մեր գերիներին և զոհվածների դիերը վերադարձնելու մասին»,- նշեց Թոխատյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: