Արագած համայնքի 260 աշակերտ ունեցող դպրոցի ջեռուցման հարցը լուծված չէ. «Փաստ»

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արմավիրի Արագած համայնքի Մեխակ Մեխակյանի անվան դպրոցը մարզում լոկալ ջեռուցման համակարգ չունեցող դպրոցներից մեկն է: Դասարանները տաքացվում են հեղուկ վառելիքով: Այստեղ հավաստիացնում են` կրակը միշտ վառարանում բոցկլտում է, սառնամանիքներին դասասենյակներում վերարկուով դասեր չեն անցկացնում:

Օրվա չափաբաժինը յուրաքանչյուր դասարանի համար 3,3 լիտր է: Ասել, որ այսօրինակ ջեռուցումը բոլորի սրտով է, սխալ կլինի:

«Եթե լոկալ ջեռուցման համակարգ լինի, շատ լավ կլիներ, գիտեք` վառարանը մնում է վառարան: Ճիշտ է` տաքություն ապահովում ենք, բայց այն չի, ոնց որ ջեռուցման ցանց լինելու դեպքում է: 18 աստիճան ջերմություն կարողանում ենք ապահովել: Շատ ցրտերի ժամանակ էլ մի բան անում ենք, որ ցուրտ չլինի և դասապրոցեսը նորմալ հունով ընթանա»,– «Փաստ»–ի թղթակցի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Վրեժ Սայադյանը:

Հեղուկ վառարաններն այստեղ չեն նախընտրում նաև այլ պատճառով: Դասասենյակների օդը ծանր է: Տհաճ հոտն այստեղ անբաժան է: Ծնողները բողոքում են, որ երեխաների վրայից նավթի հոտ է գալիս:

«Քամիների ժամանակ ծուխը հետ է փչում և ծխի, նավթի հոտը լցվում է դասասենյակները: Երեխաների վրայից նավթի ու ծխի հոտ է գալիս»,– սրտնեղեցին ծնողները:

Երեխաները ցրտից պաշտպանվելու ձևը գտել են` իրենց հետ փոքրիկ բարձեր են տանում դպրոց: Ծնողները պատմեցին, որ փոքրիկ բարձերն ու ծածկոցները երեխաների պայուսակներից անպակաս են:

Տնօրենն այս խնդիրների մասին լավ գիտի, այն լուծելու ցանկությունը մեծ է, բայց այդքան բյուջե չկա:

«Պետական միջոցներով պետք է դպրոցի ջեռուցման հարցը լուծվի»,– շեշտեց տնօրենը:

Լոկալ ջեռուցման համակարգ ունենալն օրակարգային են համարում: Դասասենյակները մեծ են, տաքացնել հնարավոր չի լինում: 260 սաների առողջությունը պահպանելու համար նրանք այս հարցի լուծումը հրատապ են համարում: Կրթօջախը, սակայն, վերանորոգման խնդիր չունի:

Այս տարիների ընթացքում ջեռուցման խնդրի մասին տարբեր ատյաններում ահազանգել են:

«Ներկայացրել ենք խնդիրը, բոլորն էլ ուզում են, որ հարցը կարգավորվի: Ո՞վ չի մտածում այդ մասին, բոլորն էլ ուզում են, պետք է համապատասխան միջոցներ լինեն»,– եզրափակեց տնօրենը:

Առավել մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: