Երևանի խանութներից մեկում ոստիկանները նախազգուշական կրակոցներ են արձակել ու բերման ենթարկել դիմակավորված անձանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.02.2026 | 21:59
Իրանը Ռուսաստանի հետ կնքել է 500 մլն եվրո արժողությամբ գաղտնի պայմանագիր «Վերբա»-ների մատակարարման համար․ Financial Times
22.02.2026 | 20:35
Մուտքային և ելքային չվերթների սահմանափակումներ` Մոսկվայի օդանավակայաններում
22.02.2026 | 20:14
Օլիմպիական ոսկին հոկեյում նվաճեց ԱՄՆ հավաքականը
22.02.2026 | 18:55
Ահազանգ է ստացվել, որ Արմավիրում գտնվող կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
22.02.2026 | 18:24
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեյցարիայում
22.02.2026 | 17:28
Խոսակցություններ են տարածվում, որ մարտի 1-ից սկսած կանխիկ վճարումն ընդհանրապես արգելվելու է․ Բաբկեն Թունյանը պարզաբանում է
22.02.2026 | 16:38
Ուկրաինայի ուղղությամբ արձակվել է գրեթե 300 հարվածային դրոն․ Զելենսկի
22.02.2026 | 16:11
Այսօր լրանում է Արտավազդ Փելեշյանի ծննդյան 88-ամյակը
22.02.2026 | 15:51
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին, թալիբները հայտարարում են տասնյակ զոհերի մասին
22.02.2026 | 15:30
Nissan և Volkswagen մակնիշների ավտոմեքենաները բախվել են, այնուհետև կողաշրջվել․ ՆԳՆ
22.02.2026 | 15:13
Հունգարիան կարգելափակի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը․ ԱԳ նախարար
22.02.2026 | 14:22
Իրանում վերսկսվել են բողոքի ցույցերը. ակցիաներ են անցկացվել երկրի մի քանի բուհերում
22.02.2026 | 13:42
Բուքինգհեմյան պալատը ոստիկանությանը կտրամադրի նախկին արքայազն Էնդրյուի բոլոր արխիվների հասանելիությունը․ The Wall Street Journal
22.02.2026 | 13:09
Երևանում սպասվում են տեղումներ՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով
22.02.2026 | 12:41
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
Բոլորը

Նոյեմբերի 30-ին, ժամը 06:30-ի սահմաններում, գործել էր Նելսոն Ստեփանյան փողոցի խանութներից մեկի անվտանգության ազդանշանային համակարգը։
Անմիջապես դեպքի վայր էին մեկնել ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ծառայողները։ Նկատել էին, որ խանութի դուռը բաց է, և ոստիկանության Նոր Նորքի բաժնից օժանդակ ուժեր էին խնդրել։ Օպերատիվորեն ժամանել էր ոստիկանության օպերատիվ խումբը։

Ոստիկանները խանութում հայտնաբերել են դիմակավորված երկու անձի, որոնք չեն ենթարկվել նրանց օրինական պահանջին, առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ ու փորձել փախուստի դիմել։ Փախուստը կանխելու նպատակով ոստիկանության ծառայողները նախազգուշական կրակոցներ են արձակել, հետապնդել, դիմակավորված անձանց վնասազերծել են և բերման ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին։

Նախազգուշական կրակոցից տուժածներ կամ վիրավորներ չկան։

Բերման ենթարկվածները ձերբակալվել են։

Նշանակվել է ծառայողական քննություն:

Կատարվում է նախաքննություն։