2021թ․ ԵՏՄ-ում գազի սակագնի պայմանագրի նախագիծ կմշակվի․ Մյասնիկովիչ

Լուրեր

02.11.2026 | 17:52
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը
02.11.2026 | 17:43
Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
02.11.2026 | 17:32
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին
02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
Բոլորը

Գազի գնի և դրա տարանցման սակագնի ձևավորման հարցերի պայմանագրի նախագիծը պետք է մշակվի հաջորդ տարի Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) շրջանակում: Նոյեմբերի 30-ին այս մասին հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը՝ ամփոփելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման արդյունքները, գրում է ԲԵԼՏԱ-ն։

«Այս հարցը դեռ առկա է ռազմավարական ուղղությունների նախագծում, կան մի քանի ուղղություններ: Մենք ունենք գազի  ընդհանուր շուկայի ձևավորման ծրագիր: Դրան համապատասխան՝ 2021 թվականին պետք է մշակվի միջազգային պայմանագրի նախագիծ, որտեղ կնշվեն բոլոր մանրամասները և նրբությունները՝ գազի գնի և պոմպամղման սակագների ձևավորում»,- հայտարարել է Միխայիլ Մյասնիկովիչը:

Ըստ նրա՝ կարծիք կա, որ գազի հարցը շատ ավելի հեշտ ու հաջող կլուծվի երկկողմ հարաբերությունների շրջանակում․ օրինակ՝ Բելառուսը և Ռուսաստանը բանակցություններ կվարեն միմյանց հետ և չեն սպասի ընդհանուր շուկայի ստեղծմանը:

«Երկու խնդիրներն էլ ունեն իրենց առավելություններն ու թերությունները: Հայաստանն ու Ղրղզստանը միանշանակ կարծում են, որ Բելառուսի հետ մեկտեղ հնարավոր կլինի լուծել նաև իրենց խնդիրները՝ պոմպամղման սակագների և գազի գնի վերաբերյալ: Բայց պետք է հաշվի առնել, որ ինտեգրման մակարդակը, համագործակցությունը երկկողմ հարաբերությունների շրջանակում ունի շատ ուժեղ դիրքեր: Եվ երբեմն փոխադարձության հիման վրա ոչ բոլոր խնդիրները կարող են լուծվել հնգյակի համար, ինչ-որ բան կարելի է լուծել երկկողմ հիմքերով»,- պարզաբանել է ԵԱՏՀ-ի ղեկավարը:

Գազի ընդհանուր շուկայի ձևավորման հարցում ԵՏՄ երկրները տարբեր մոտեցումներ են ցուցաբերել։ Ռուսաստանն ու Ղազախստանն ունեն մի դիրքորոշում, Բելառուսը, Հայաստանը և Ղրղզստանը՝ մեկ այլ: Ավելին Ղրղզստանը նաև առաջարկում է կարգավորել գազի առևտուրը երրորդ երկրների հետ։ Երկիրն արդեն մասամբ գազ է գնում Ուզբեկստանից:

«Հարցը դյուրին չէ, քննարկելի է: Կարծում եմ, որ դա կդառնա դեկտեմբերի 11-ի օրակարգի գլխավոր հարցերից մեկը»,- նշել է Միխայիլ Մյասնիկովիչը:

Հիշեցնենք՝  Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ պայմանավորվել են, որ վերջապես կլուծեն միասնական շուկայի ու նախևառաջ, բնական գազի շուկայի խնդիրը: Միակ հարցը, որի շուրջ համաձայնեցում չկա, գազի փոխադրման արդար սակագինն է:

Տաթև Ֆռանգյան