Մարդն այս իշխանությունների համար գոյություն չունի․ Վոլոդյա Ավետիսյան

Լուրեր

09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
Բոլորը

«Այսօր մարդկանց կյանքի հետ կապված խնդիր կա, մարդիկ հացադուլ են անում 25 օր, հիմա ի՞նչ, պետք է ոչինչ չանե՞ն, թողնեն, որ մարդիկ մեռնե՞ն»,- անդրադառնալով «Սասնա ծռերի» հացադուլ հայտարարած անդամներին ասաց ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը։

Ավետիսյանը պնդում է, հացադուլի ճանապարհով ՔԿՀ-ում ինքն էլ է անցել, գիտի, թե ինչ բարդություններ է այն իրենից ներկայացնում․ «Խցերում, որտեղ, որ պահվում են, ինքս էլ դրա միջով անցել եմ գիտեմ, հինգ հոգով լցվում են իրար գլխի, ծխում են, շնչելու տեղ չկա»։

Ըստ ազատամարտիկի՝ իշխանություններն անում են այն, ինչ ուզում են․ «Տղաները դիմել են նման քայլի, որովհետև երկրում օրենքը չի գործում։ Իշխանություններն ինչ ցանկանում են, այն էլ անում են։ Եթե ամեն ինչ լավ լինի երբևիցե որևէ դատապարտյալ չի բողոքի։ Մարդն այս իշխանությունների համար գոյություն չունի։ Մինչդեռ մայր օրենքով սահմանված է՝ մարդը գերագույն արժեք է»։

Լիլիթ Շաբոյան