Նիկոլ Փաշինյանի և Արտաշես Գեղամյանի ձեռնամարտի հարցը՝ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում վաղը  կքննարկվի հանրապետական պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից պատգամավորական էթիկային կանոնները խախտելու վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու  մասին ԱԺ որոշման նախագիծը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ նախկինում էթիկայի մշտական հանձնաժողովն այսուհետ ստեղծվում է որպես ժամանակավոր հանձնաժողով՝ կոնկրետ դեպքի անդրադառնալու համար:

6-րդ գումարման Ազգային ժողովում առաջին անգամն  է, երբ  խմբակցությունը ներկայացնում է էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշման նախագիծ:

Նախագծի ընդունման նպատակն է ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով՝ քննության առնելու ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը 2017 հոկտեմբերի 5-ին ԱԺ միջանցքում բռունցքներով հարձակվել է իր վրա։

Նախագծում նաև ասվում է, որ օրենսդիր մարմնի ներկայացուցչի՝ Արտաշես Գեղամյանի կողմից նման վարգաքագծի դրսևորումը անհամատեղելի է բարձրաստիճան պաշտոնատար անձի վարքագծի նորմերի հետ, քանի որ Ազգային ժողովի պատգամավորը պետք է հարգալից վերաբերմունք ցուցաբերի հանրության նկատմամբ, պարկեշտ և օրինակելի լինի՝ ոչ միայն պատգամավորական լիազորությունները իրականացնելիս, այլ նաև ամենօրյա կյանքում:

Հիշեցնենք, որ մոտ երեք ամիս առաջ  էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի քննարկումը հետաձգվել էր՝ այն լրամշակելու նպատակով: