Փլուզվել է «Օդալեն» ռեստորանի խոհանոցի առաստաղը. նախնական տվյալներով մեկ քաղաքացի գտնվում է փլատակների տակ
ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ նոյեմբերի 29-ին, ժամը 12։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող «Օդալեն» ռեստորանի խոհանոցի առաստաղը փլուզվել է։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Ըստ նախնական տվյալների մեկ քաղաքացի գտնվում է փլատակների տակ։