«Սասնա ծռերի» անդամները հրաժարվեցին պաշտպաններից ու լքեցին նիստերի դահլիճը

Լուրեր

09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
Բոլորը

«Դուք փորձում եք այս հանցագործությունից անմասն մնալ»,- դիմելով դատավոր Պետրոս Մակյանին ասաց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Գագիկ Եղիազարյանը:

Նշենք, որ դատարանը մերժեց փաստաբան Արմինե Ֆանյանի այն միջնորդությունը, որով նա պահանջում էր հացադուլ հայտարարած Արմեն Բիլյանին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց: Դատավորը, սակայն, նաև նշեց` «Ես չեմ առարկում, որ դա տեղի ունենա»:

Գագիկ Եղիազարյանը հայտարարեց. «Փաստ է, որ Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի նկատմամբ հանցագործություն է կատարվում: «Սասնա ծռերն» ի սկզբանե հայտարարել են, որ մենք գնում ենք այս քայլին որովհետև երկրում չկան արդար դատարաններ, անարդարություն է տիրում: Այդ ամենը դրեցին մի կողմ ու փորձեցին ներկայացնել, թե «Սասնա ծռերը» ձեզ որպես դատարան են ճանաչել և դուք գործել եք օրենքով: Այդպես չէ մեր պայմանները նույնն են: Մենք գնացել ենք զինված ապստամբության հանցավոր իշխանությունների դեմ»:

Փաստաբան Արայիկ Պապիկյանն էլ դատարանում հայտարարեց` սա հաղորդում է հանցագործության մասին. «Հունվար ամսին պատկան մարմինները զբաղված են եղել միս ուտելով, չեն կատարել իրենց լիազորությունները և 20 օրից ավել չեն լուծում մի խնդիր, որը պետք է լուծեին րոպեների ընթացքում: Այս անգործությունը հաղորդում է հանցագործության մասին, և պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն»:

Այս ամենից հետո «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ խմբի անդամները բոլորը հրաժարվում են իրենց պաշտպաններից ու լքում են նիստերի դահլիճն այնքան ժամանակ, քանի դեռ իրենց պահանջները կյանքի չեն կոչվել և հացադուլ հայտարած անդամների պահանջները չեն իրագործվել: