Մի քանի ժամ առաջ տեղեկացրել են, որ Բերձորի բնակիչները կարող են մնալ իրենց տներում․ համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.08.2026 | 23:19
Ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը երկրորդ տարին անընդմեջ լավագույնն է Եվրոպայի առաջնությունում
27.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.08.2026 | 22:44
Վարորդական իրավունք ստանալու համար ուսուցումը կդառնա պարտադիր. ՆԳՆ-ն օրենքների նախագծերի փաթեթ է շրջանառության մեջ դրել
27.08.2026 | 22:29
Վրաստանի փոխվարչապետը հայտարարել է պաշտոնը թողնելու և քաղաքականությունից հեռանալու մասին
27.08.2026 | 22:15
ՀՀ պաշտոնյաները կգործուղվեն ԱՄՆ՝ TRIPP նախագծի շուրջ բանակցությունների համար
27.08.2026 | 21:56
«Արարատ-Արմենիան» պատմական հաղթանակով նվաճեց Եվրոպա լիգայի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 21:47
Լիլիթ Մակունցն ու Արգենտինայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները
27.08.2026 | 21:33
Զախարովան դժգոհել է ադրբեջանական լրատվամիջոցներում հակառուսական հրապարակումներից
27.08.2026 | 21:16
ԲՀԿ-ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը
27.08.2026 | 21:00
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը երկրորդ հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայում
27.08.2026 | 20:58
Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 362-ի
27.08.2026 | 20:46
«Խլուրդների» որս՝ իրավապահ համակարգում․ Քոչարյանի որդին հերքում է արտահոսքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 20:33
ՄԿՈՒ ոլորտում նախատեսվում են մի շարք իրավական փոփոխություններ
27.08.2026 | 20:18
Սպիտակ տունն Ադրբեջանը ներառել է չինական ապրանքների՝ մաքսատուրքերից խուսափելու համար օգտագործվող ռիսկային տարանցիկ հանգույցների շարքում
27.08.2026 | 20:02
ԱԺ-ն հաստատեց Կառավարության ծրագրի փոփոխությունների վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթը
Բոլորը

Մի քանի ժամ առաջ տեղեկացրել են, որ Բերձորի բնակիչները կարող են մնալ իրենց տներում։ Այս մասին Factor.am-ին հայտնեց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսյանյանը՝ նշելով, որ իրենց այդ մասին ասել է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մուշեղ Ալավերդյանը։

«Երեկ հստակ էր, որ կառավարումը չի հանձնվելու, բայց բնակչությունը պետք է այստեղ չլիներ։ Այսինքն՝ լիներ կառտավարումը մեր կողմից՝ փոքր անձնակազմով, բայց բնակիչները չլինեին։ Առավոտյան այնպես եղավ, որ կառավարումն էլ է մնում, բնակիչներն էլ կարող են մնալ, ապրել։ Դա շատ ուրախալի լուր է բնակչության մեծ մասի համար։ Գնալ, ուրիշ տեղ տեղավորվելն իրենց համար խնդիր էր, և դեռ սպասում էին, որ ինչ-որ բան կփոխվի։ Այնպես չէ, որ մեծ թվով բնակիչներ երեկ լքեցին բնակավայրը»,-ասաց Նարեկ Ալեքսանյանը։

Նրա խոսքով՝ այս որոշումը կարևոր է, քանի որ այս ընթացքում քաղաքը բնակիչների է ընդունել նաև հյուսիսային ու հարավային շրջաններից։ Բերձորի քաղաքապետը նշեց, որ նաև զանգեր է՝ ստանում ճանապարհի անվտանգության հետ կապված, և հավաստիացրեց, որ առանց փաստաթղթի Բերձորից գնացել են Ստեփանակերտ և որևէ խնդիր չի եղել։

«Ինձ բնակիչ է զանգել, ասում է՝ ասում են ճամփին թուրքեր կան։ Ասում եմ՝ ժողովուրդ, մենք այստեղ ապրում ենք։ Եվ ճամփան՝ մինչև Բերձոր, Լեսագոր, վստահ եղեք, որ ամենաանվտանգ ճամփան է։ Ոչ մեկը այդ ճամփի վրա այս ընթացքում որևէ խոչընդոտ չի ունեցել։ Մեր բնակիչներից մեկը մոտ 1 ժամ առաջ Երևանից եկել է Բերձոր՝ առանց արգելքի, առանց խոչընդոտի, ոնց կգնար-կգար 3 ամիս առաջ», – ավելացրեց Ալեքսնայանը։

Հիշեցնենք՝ երեկ բերձորցիներին ասել էին, որ մինչև նոյեմբերի 30-ը պետք է լքեն տները, քանի որ Բերձորը հանձնում են Ադրբեջանին։

Բերձորը մինչ պատերազմի սկսվելը 500-ից ավելի տնային տնտեսություն և 1700-ից բնակիչ ուներ։

Իրինա Մկրտչյան