Արցախը պաշտպանելիս Գյումրու արհեստագործական ուսումնարանի 3 ուսանող է զոհվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

10.08.2026 | 10:56
Ռուսական զորքերն ավիառումբերով հարվածել են Սումիին․ վիրավորներ կան
10.08.2026 | 10:56
Հովակիմյանը բռնել ա, ՍԴ-ն մորթել ա, կերել են՝ «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստանը» և ՔՊ-ն. Սիսակ Գաբրիելյան 
10.08.2026 | 10:49
Հայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026»-ին
10.08.2026 | 10:46
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը պաշտոնական խաղի է մասնակցել տևական ընդմիջումից հետո
10.08.2026 | 10:40
Քաղաքացին սապբորդինգի ժամանակ ուժեղ քամու հետևանքով չի կարողացել վերադառնալ ափ. օգնության են հասել փրկարարները
10.08.2026 | 10:30
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10.08.2026 | 10:29
Մոհսեն Ռեզային Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար է նշանակվել
10.08.2026 | 10:21
Գազանջատումներ՝ Լոռու և Արարատի մարզի մի շարք հասցեներում
10.08.2026 | 10:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Նիժնեկամսկին․ թիրախը, հավանաբար, «Նիժնեկամսկնեֆտեխիմ» գործարանն է եղել
10.08.2026 | 10:03
4 խաղափուլից հետո երեք հայ շախմատիստ առաջատարների շարքում է. Եվրոպայի Մ20 առաջնություն
10.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 09:48
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.08.2026 | 09:35
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
Բոլորը

Արցախյան այս պատերազմում հայրենիքի սահմանները պաշտպանելիս նահատակվել են Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի երեք նախկին ուսանողներ։ Factor.am-ի հետ զրույցում ուսումնարանի տնօրեն Քնարիկ Ահարոնյանն ասաց՝ սաների կորուստը մեծ ցավ է բոլորի համար։

Թուրք-ադրբեջանական ահաբեկչական գործողությունների դեմ մարտնչելիս զոհված 19-ամյա Արթուր Սուրենի Աթոյանը սովորել ուսումնարանի «Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում» բաժնում։ Տնօրենի խոսքով՝ Արթուրը պարտաճանաչ և ակտիվ ուսանող էր, լավ մասնագիտական գիտելիքներ և կարողություններ ուներ:

«Սիրով մասնակցում էր ուսումնաճանաչողական բաց դասերին և էքսկուրսիաներին, ներուսումնարանային և քաղաքային միջոցառումներին, առավել ակտիվ՝ ռազմահայրենասիրական և սպորտային  միջոցառումներին: Նա վայելում է մանկավարժների, ընկերների սերն ու հարգանքը»,- հիշում է Քնարիկ Ահարոնյանը։

Արթուրը 2019 թվականին էր զորակոչվել բանակ: Նախ ծառայել է Ասկերանում, հետո տեղափոխվել է Ջաբրայիլ, որտեղ էլ զոհվել է: Ահարոնյանի խոսքով՝ Արթուրը հայր չուներ, ապրում էր մոր և քրոջ հետ։

Զոհված մյուս ուսանողը 1997 թվականին ծնված Կարեն Խաչիկի Սարգսյանն է։ Ուսումնարանի տնօրենը պատմեց՝ հայր չուներ, բնակվում էր մոր, երկու եղբայրների ու տատիկի հետ: Ավարտել է արհեստագործական ուսումնարանի «Զարդակիրառական արվեստ» բաժինը, իսկ Հայոց բանակում ծառայել է 2015-17 թվականներին։

«Արդեն կայացած անձ էր։ Երբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծվեց պատերազմը, նա առանց երկմտելու ստանձնեց հայրենիքի պաշտպանության վեհ գործը։ Մարտնչեց Մարտունիում և զոհվեց։ Ցավոք, շատ երազանքներ մնացին անկատար»,- ասաց Քնարիկ Ահարոնյանը։

Ուսումնարանի շենքում գործում է նաև ԿԳՄՍՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը, որտեղ էլ սովորել է արցախյան պատերազմում զոհված մյուս երիտասարդը՝ Արման Յուրիկի Գրիգորյանը։ 2019-ին ընդունվել էր Շիրակի պետական համալսարան, 1-ին կիսամյակի ավարտին զորակոչվել։

«Արմանը նախաձեռնող, նպատակասլաց մարդ էր, վայելում էր շրջապատի, ընկերների սերն ու հարգանքը: Արմանի ընտանիքը բաղկացած է 7 անձից, որից 5-ը՝ անչափահաս, իսկ ծնողները չեն աշխատում»,- պատմեց Քնարիկ Ահարոնյանը։

Նրա խոսքով՝ զոհված զինծառայողների ընտանիքներն աջակցության կարիք ունեն։ Ասաց՝ ինչով կարողացել են, օգնել են, բայց այս դեպքում կարևոր է պետական աջակցությունը։

Ուսումնարանի տնօրենը նշեց նաև, որ իրենց 4 ուսանող էլ վիրավորվել է ռազմական գործողությունների ժամանակ։

«Երկուսը հետ են վերադարձել, գնացել հերթափոխի․ մեկի ոտքը և ուսն է վիրավոր, մյուսի՝ ոտքը, վիրահատել են մի քանի անգամ, բայց նորից պետք է անեն։ Մեկի էլ  թևն է կտրված, ասել են՝ հավաքելու են, տեսնենք՝ ինչ կլինի»,- ասաց Քնարիկ Ահարոնյանը։

Էմմա Չոբանյան