«Ավտոմատ մոտեցում բոլոր նախագծերին». ընդդիմադիրները դժգոհում են

Լուրեր

09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
Բոլորը

Խորհրդարանն արտահերթ նիստով սկսեց քննարկել Կառավարության կողմից ներկայացված մի քանի նախագծեր, որոնց թվում «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքների նախագծերում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերը:

Այս նախագծերի` արտահերթ քննարկումն էլ վրդովվեցրեց ոչ իշխանական խմբակցությունների անդամ պատգամավորներին: «Նման ավտոմատ մոտեցում բոլոր նախագծերի վերաբերյալ ընդունելի չէ, կարծում եմ` կան նախագծեր, օրակարգում առնվազն 2 հարց ունենք, որոնք շատ լուրջ քննարկման առիթ պետք է տան»,- վարման կարգով արձագանքեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը` առաջարկելով, որ օրակարգում ներառված հարցերից որոշները հատուկ ընթացակարգով չքննարկվեն:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հակադարձեց` հարցը քննարկման ենթակա չէ, օրակարգում հարցերն արդեն ներառված են. «Ուղղակի մեր քվեարկությամբ պետք է մեր դիրքորոշումն արատահայտենք»:

«Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Կառավարության ներկայացրած նախագծերի հիմնական զեկուցող արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանից հետաքրքրվեց` օրակարգում ներառված որ նախագծերն են հրատապություն պահանջում, և երբ փոխնախարարը պատասխանեց, որ հատուկ ընթացակարգը վերաբերում է օրակարգում ներառված բոլոր նախագծերին, կրկին արձագանքեց. «Կարծում եմ` օրակարգում կան այնպիսի նախագծեր, որ բացարձակ հատուկ ռեժիմ և արագ քննարկում չեն պահանջում, հասկանում եմ, որ նախագծեր կան, որտեղ ժամկետների խնդիր կա, բայց դրանք հրատապություն չեն պահանջում»:

Վարման կարգով խոսեց նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը` նկատելով, որ օրակարգում ներառված նախագծերի քննարկման համար կարևոր են պատգամավորական քննարկումներն ու դեբատները:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նկատեց. «Այս պրակտիկան կիրառելը բացարձակապես անընդունելի է, խորհրդարանական քննարկումների կուլտուրան վերացնելու քայլ է արվում»:

Օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ ելույթով հանդես եկավ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը` նկատելով, որ կարծես թե բոլորը դժգոհ են ԱԺ կանոնակարգ-օրենքի համապատասխան դրույթից, որը պահանջում է հապճեպ քննարկում և առաջարկեց իր լուծումը. «Քանի որ Կառավարությունը սահմանափակում է խորհրդարանական մշակույթի բովանդակությունը, քննարկումը, առաջարկում եմ խորհրդարանով մի անգամ բոլոր նախագծերին դեմ քվեարկել և դրանով Կառավարությանը ուղերձ հղել, այլապես սա անհարգալից վերաբերմունք է խորհրդարանի նկատմամբ»:

Մարուքյանի ելույթին ելույթով պատասխանեց ԱԺ փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը` հակադարձելով Մարուքյանի այն պնդմանը, որ բացառիկ դեպքերում են հատուկ ընթացակարգով քննարկումներ ընթանում, հղում արեց ԱԺ կանոնակարգ-օրենքի 62-րդ հոդվածին, որը սահմանված է որպես ընդհանուր կանոն: Ապա անդրադառնալով պատգամավորների կողմից բարձրացված մտահոգությանն, ասաց. «Մենք գուցե պետք է փոխենք կանխավարկածը, 62-րդ հոդվածում սահմանված է որ մեկ ժամ է քննարկումը, եթե այլ բան չի որոշվում: Կարծում եմ, որպեսզի պարբերաբար մեղադրանքներ չհնչեցնենք իրար հասցեի, պետք է փոխենք կանխավարկածը»:

«Պատրաստվեք նրան, որ առաջիկայում բախվելու ենք այն փաստի հետ, որ ԱԺ կանոնակարգը լի է հակասություններով և բարդություններով»,- հակադարձեց Նիկոլ Փաշինյանը:

Ի վերջո օրակարգը հաստատվեց, և համաձայն հատուկ ընթացակարգի` նախագծերն օրվա վերջում առաջին ընթերցմամբ քվեարկության կներկայացվեն:

 

Սեդա Ղուկասյան