Միայն ռազմական դրության վերացումը մեզ կբերի նոր խնդիրներ. ՊՆ ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 13:55
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 13:52
Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ
02.11.2026 | 13:47
Սահմանազատման հաջորդ փուլը կարող է անցկացվել Սյունիքում՝ TRIPP-ի հատվածում. Մհեր Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:44
Փաշինյանը պետական հեղաշրջման մասին հայտարարեց. Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:36
«Ճնշումը հակառակ ուղղությամբ է լինելու»․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:27
Միակ երաշխիքը ստորագրված խաղաղության պայմանագիրն է. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:19
ՌԴ-ն ժամանակավոր արգելք է սահմանել ԵՏՄ սահմաններից դուրս նավթաքիմիական արտադրանքի որոշ տեսակների արտահանման համար
02.11.2026 | 13:15
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 13:10
Ալինա Չարաևան մեծ առաջընթաց է գրանցել WTA-ի դասակարգման աղյուսակում
02.11.2026 | 13:00
Խորհուրդը պատրաստ չէ Սահմանադրության տեքստի համար պատասխանատվություն կրել, ԱՆ-ի կողմից կհրապարակվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:55
Ուժայինները կգան ԱԺ` Շաքիում ադրբեջանցու մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ հարցերին պատասխանելու
02.11.2026 | 12:53
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 12:51
TRIPP նախագիծը տարածք չունի, ՀՀ-ի ամբողջ տարածքի տարբեր տեղերում կարող են իրականացվել TRIPP նախագծեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:43
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարների հաղթանակներն ու 12-րդ տուրի տեսաամփոփումը
02.11.2026 | 12:42
«Զվարթնոց»-ում նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթներ չեն իրականացվի
Բոլորը

Այն տարբերակը, որ ներկայացված է քննարկման, անմիջապես ընդունելու և լրացուցիչ կարգավորումներ միաժամանակ չընդունելու պարագայում խնդիրներ է առաջացնելու՝ անվտանգային և պաշտպանական հարցերի մասով: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում՝ ռազմական դրությունը վերացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանը՝ ներկայացնելով հարցի վերաբերյալ ՊՆ մասնագիտական մոտեցումը:

«Հնարավոր խնդիրներից խուսափելու և հավասարակշռված լուծումներ, մոտեցումներ գտնելու նպատակով պաշտպանության նախարարությունը մշակել է համապատասխան իրավական ակտեր և ներկայացնելու է համապարփակ լուծումներ խնդիրներից խուսափելու համար: Մոտեցումները և լուծումներն իրավական ակտերի տեսքով արդեն մշակված են, ինչի մասին երեկ խոսել է նաև գլխավոր շտաբի ներկայացուցիչը, սակայն ՊՆ-ից դուրս դրանք չեն շրջանառվել և կարիք ունեն այլ նախարարություններում մասնագիտական շրջանակների քննարկման և կառավարության կողմից ընդունման:

Առանց նշված լուծումները միաժամանակ ընդունելու՝ առաջարկում ենք նախագիծն այս տեսքով ընդունելուց ձեռնպահ մնալ, սա ընդունեք որպես ՊՆ ընդհանուր մասնագիտական մոտեցում, որովհետև խնդիրները, որ առաջացել են, պահանջում են համակարգված, կշռադատված լուծումներ: Միայն ռազմական դրությունը վերացնելը մեզ կկանգնեցնի նոր խնդիրների առաջ»,- նշեց Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: