Փաշինյանը հարցրել է Պուտինին` ի՞նչը կարող է կանգնեցնել պատերազմը. Բաբաջանյանը մանրամասներ ներկայացրեց արտախորհրդարանական ուժերի հետ Փաշինյանի հանդիպումից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:29
Եռամսյա դադարից հետո Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
02.11.2026 | 14:23
Դե՞մ եք, որ էդ վարկերը տվել են այն ժամանակ․ Ֆինանսների նախարարը՝ Արցախին տրամադրված միջոցների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:17
45 միավոր վաստակած Լուկա Դոնչիչը պատմական ցուցանիշ է գրանցել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:08
2018 թվի Փաշինյանը չէ, որ մի կոչով 100 հազար մարդ դուրս գա փողոց. Աննա Գրիգորյան
02.11.2026 | 14:00
«Գաղտնի պլանը» ՌԴ-ի և ԵՏՄ-ի որոշ շրջանակներում ունի աջակցություն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:55
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 13:52
Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ
02.11.2026 | 13:47
Սահմանազատման հաջորդ փուլը կարող է անցկացվել Սյունիքում՝ TRIPP-ի հատվածում. Մհեր Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:44
Փաշինյանը պետական հեղաշրջման մասին հայտարարեց. Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:36
«Ճնշումը հակառակ ուղղությամբ է լինելու»․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:27
Միակ երաշխիքը ստորագրված խաղաղության պայմանագիրն է. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:19
ՌԴ-ն ժամանակավոր արգելք է սահմանել ԵՏՄ սահմաններից դուրս նավթաքիմիական արտադրանքի որոշ տեսակների արտահանման համար
Բոլորը

«Հոկտեմբերի 19-ին մեր երկրորդ հանդիպմանը մենք շատ ծանր խոսակցություն ենք ունեցել վարչապետի հետ: Ինձ հետ եղել են նաև արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ և ղեկավարներ: Մենք այդ օրը, երբ Հադրութը դեռ չէր ընկել, կամ, մի քանի ժամ հետո պետք է այլևս իրողություն դառնար, մենք խոսեցինք կապիտուլյացիայի մասին»,- ԱԺ արտահերթ նիստում ռազմական դրությունը չեղարկելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

«Հարց հնչեց՝ սա կապիտուլյացիա՞ է, պարոն վարչապետ, և վարչապետն առնվազն չհակադարձեց: Եվ մենք գիտեինք արդեն: Իսկ մեր հանդիպմանը հաջորդել էր անվտանգության խորհրդին, որտեղ, կարծում եմ, նույնաբովանդակ խոսակցություն է եղել, և ներկաները հաստատապես նույնաբովանդակ խոսակցություն ունեցել են:

Այդ օրը վարչապետն ասաց, որ օրվա ընթացքում զանգահարել է ՌԴ նախագահին և հարցրել, թե ինչը կարող է կասեցնել պատերազմը, և Պուտինն ասել է՝ «Լավրովի պլանը»:

Մեր հանդիպումից հետո՝ 20:00-ին, պետք է տեղի ունենար Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահի հետ, որտեղ Փաշինյանն ուներ որոշում, որ ՀՀ-ն գնում է «Լավրովի պլանի» շուրջ բանակցությունների: Հետո միայն պարզ դարձավ, որ Ադրբեջանն այլևս չի համաձայնել կանգնեցնել պատերազմը»,- նշեց Արման Բաբաջանյանը:

Պատգամավորը խորհրդարանում անդրադարձավ նաև երեկ Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևին՝ այն որակելով պատմական:

Մանրամասները՝ տեսանյութում: