Թուրքիան պատրաստվում է ներխուժել Աֆրին և Մանբիչ. «Ալ -Ջազիրա»

Լուրեր

09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

Կատարում հեռարձակվող «Ալ Ջազիրա» հեռաուստատեսության եթերում հայտարարվել է, որ Թուրքիան վերջին նախապատրաստական աշխատանքներն է իրականացնում Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող Աֆրին և Մանբիչ շրջաններում ռազմական գործողություն սկսելու համար:

«Ալ Ջազիրայի» թղթակից Էլ Մութեզ Բիլլլահ Հասանը մասնավորապես ասել է, թե իբր «մեծ հավանականություն կա որ Սիրիայի քրդերին ԱՄՆ-ի կողմից ցեցաբերվող աջակցության մեջ Ֆեթուլլահ Գյուլենի մատը խառն է, ուստի ժամանակն է, որ Թուրքիան քայլեր ձեռնարկի»:

Նշենք, որ Թուրքիան ամիսներ շարունակ զինտեխնիկա է կուտակում Սիրիայի Աֆրին քաղաքին սահմանակից թուրքական Քիլիս շրջանում: Այժմ 10 հազար թուրք զինվոր, ինչպես նաև «Սիրիայի ազատ բանակ»-ի 15 հազար զինվոր սպասում են հրամանի, որպեսզի ներխուժեն Աֆրին:

Հիշեցնենք, որ  Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին դիտարկում է որպես ահաբեկչական կազմակերպություններ: Թուրք պաշտոնյաները բազմիցս հայտնել են, որ երբեք թույլ չեն տա, որ Սիրիայի հյուսիսում քրդերը պետություն ստեղծեն: