«Ավրորան» շարունակում է աջակցել Արցախին և հայտարարում է միջազգային դրամահավաքի մասին, որը կիրականացվի AraratChallenge-ի միջոցով Արցախի բնակչության համար

Լուրեր

03.03.2026 | 23:33
«Դա ձեզ համար Ուինսթոն Չերչիլը չէ». Թրամփը հայտարարել է, որ հատկապես դժգոհ է Մեծ Բրիտանիայի արձագանքից
03.03.2026 | 23:24
Թրամփը հայտարարել է, որ ինքն է դրդել Իսրայելին հարվածել Իրանին
03.03.2026 | 23:16
Հունաստանում ձերբակալել է ադրբեջանական ծագմամբ Վրաստանի քաղաքացի՝ ամերիկյան USS Gerald Ford ավիակիրն ու բազաները լրտեսելու կասկածանքով
03.03.2026 | 23:01
Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը կարող է դառնալ Իրանի թիրախը. ԶԼՄ-ներ
03.03.2026 | 22:51
Թրամփը հայտարարել է Իսպանիայի դեմ առևտրային ամբողջական բոյկոտ
03.03.2026 | 22:48
Վենեսուելայի օրինակով՝ այս իրավիճակը չի կարող բերել դատապարտման և աջակցության միջև  ընտրության՝ անկախ Թեհրանում ռեժիմի ղեկավարությունից. ԵԽ գլխավոր քարտուղար 
03.03.2026 | 22:36
«Ռոսատոմ»-ը կորցրել է կապը Իրանի միջուկային ոլորտի ղեկավարության հետ. Բուշերի ԱԷԿ-ի  աշխատանքները դադարեցվել են
03.03.2026 | 22:23
Ֆրանսիան Rafale կործանիչներ է տեղակայել ԱՄԷ-ի երկնքում, նախատեսում է ԱԹՍ-ների դեմ պայքարի համակարգեր ուղարկել Կիպրոս
03.03.2026 | 22:11
Երևանի և 6 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.03.2026 | 21:55
Հայաստանի և Վրաստանի թենիսի ֆեդերացիաների նախագահները քննարկում են ունեցել
03.03.2026 | 21:43
ԱՄԷ-ն շաբաթ օրվանից ի վեր 172 իրանական հրթիռ և 755 ԱԹՍ է խոցել, Բահրեյնը՝ 73 հրթիռ որսացել
03.03.2026 | 21:30
Իմ գործունեության պատճառով 18 տարի բանակում ծառայած հարազատ եղբորս հեռացրել են աշխատանքից․ սա 37 թիվ չէ՞, բա ի՞նչ է․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.03.2026 | 21:27
Միրզոյանը Քուվեյթի ԱԳ նախարարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը
03.03.2026 | 21:24
«Ամեն օր հրթիռակոծվում է քաղաքը, թռիչքների մասին խոսք չկա»․ ՀՀ վերադարձը՝ թանկ ու բաղձալի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.03.2026 | 21:13
Մերձավոր Արևելքում իրադարձությունների ֆոնին՝ Ադրբեջանի հետ էներգետիկ գործընկերության ամրապնդումն ավելի կարևոր է դառնում. եվրահանձնակատար
Բոլորը

«Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է անմիջական օգնություն տրամադրել պատերազմի ընթացքում տուժած Արցախի բնակչությանը Հայաստանում եւ Արցախում: Արդեն հաստատվել է 20 նախագիծ՝ ընդհանուր 102 միլիոն դրամ (200 հազար ԱՄՆ դոլար) բյուջեով: Նախագծերն իրականացվում են բարեգործական հիմադրամների, ինչպես նաեւ տեղերում աշխատող պետական կազմակերպությունների հետ համատեղ: Հայտերն ընդունվում են [email protected] էլ. հասցեով:

«Ավրորան» նաեւ հայտարարել է այս ուղղությամբ աշխատանքային հիմնական սկզբունքների եւ #AraratChallenge շարժման միջոցով նոր միջազգային դրամահավաքի մեկնարկի մասին:

Ֆինանսական աջակցության հայտերից եւ նվիրատվություններից բացի, ընդունվում են նաեւ կամավորության եւ փորձագիտական օգնության տրամադրման մասին առաջարկներ, ինչպես նաեւ նրանցից օգնություն ստանալու անհրաժեշտության մասին դիմումներ: Երեքշաբթի՝ դեկտեմբերի 1-ին կհայտարարվի կամավորական ուղղվածության նախագծերի առաջին ցուցակը:

Արդեն հաստատված նախագծերի ցանկը, որոնց ֆինանսավորում է «Ավրորան», ներկայացվում է ստորեւ.

Մարդասիրական անհապաղ օգնություն ընտանիքներին եւ երեխաներին

  1. Աջակցություն Շուշիից բռնի տեղահանված անձանց Ստեփանակերտում եւ Արցախի այլ բնակավայրերում վերաբնակեցնելու համար (Շուշիի «Նարեկացի» արվեստի միության եւ «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի հետ համատեղ)՝ 12.500 ԱՄՆ դոլար (6,4 մլն դրամ)
  2. Մարդասիրական անհապաղ օգնության տրամադրում Մարտակերտի շրջանի յոթ բնակավայրերի (Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն եւ Նոր Ջրաբերդ) բնակիչներին՝ 10.000 ԱՄՆ դոլար (5,1 մլն դրամ)
  3. Անկողնային պարագաների 1.000 փաթեթի տրամադրում Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված անձանց՝ 12.700 ԱՄՆ դոլար (6,5 մլն դրամ)
  4. 500 տաք բաճկոնների արտադրություն Արցախի բնակիչների համար Ստեփանակերտի կարի ֆաբրիկայում` 12.000 ԱՄՆ դոլար (6,1 մլն դրամ)
  5. Պատերազմից տուժած արցախցի 600 ընտանիքների աջակցության ծրագիր («Բարի մամա» հիմնադրամի հետ համատեղ)՝ 10.000 ԱՄՆ դոլար (5,1 մլն դրամ)
  6. 200 տաքացուցիչի ձեռքբերում Արցախից ժամանակավորապես տեղափոխված ընտանիքների համար՝ 2.500 ԱՄՆ դոլար (1,3 մլն դրամ)

Բժշկական օգնություն

  1. Աջակցություն Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի ռենտգենային սարքավորման վերկանգնման համար՝ 10.500 ԱՄՆ դոլար (5,4 մլն դրամ)
  1. Աջակցություն «Հայաստանի ճամփորդող բժիշկներ» (Travelling Doctors of Armenia) կազմակերպությանը՝ Արցախի եւ Հայաստանի դժվար հասանելի շրջաններում գտնվող տեղաշարժման սահմանափակումներ ունեցող վիրավորներին տնային պայմաններում բժշկական ծառայություններ տրամադրելու համար՝ 10.000 ԱՄՆ դոլար (5,1 մլն դրամ)
  1. Արցախի համար շտապօգնության մեքենաների ձեռքբերում («Support Our Heroes» հիմնադրամի հետ համատեղ)՝ 20.000 ԱՄՆ դոլար (10,2 մլն դրամ)
  1. Կենսական նշանակության դեղորայքի ձեռքբերում Արցախում բնակվող տարեցների համար («Միասին» հիմնադրամի հետ համատեղ)՝ 2.000 ԱՄՆ դոլար (1 մլն դրամ)
  1. 55 ծալովի մահճակալի ձեռքբերում Արցախից տեղահանված մարդկանց համար («ՎԻՎԱ» հիմնադրամի հետ համատեղ)՝ 3.000 ԱՄՆ դոլար (1,5 մլն դրամ)

Վերականգնում, կահավորում

  1. Աջակցություն Մարտակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցի վերականգնման համար (Արցախի կրթության նախարարության հետ համատեղ)՝ 20.000 ԱՄՆ դոլար (10,2 մլն դրամ)
  1. Աջակցություն Մարտունի քաղաքի քաղաքապետարանին՝ հրետանակոծությունից տուժած Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 2 դպրոցի վերականգնման համար՝ 20.000 ԱՄՆ դոլար (10,2 մլն դրամ)
  1. Աջակցություն Ստեփանակերտում հացի փուռ հիմնելու համար, որը 6 ամիս կտրամադրի անվճար հաց եւ կստեղծի նոր աշխատատեղեր ( «Թիկունք» նախաձեռնող խմբի հետ համատեղ)՝ 10.000 ԱՄՆ դոլար (5,1 մլն դրամ)
  1. Ստեփանակերտի հանրակացարանի կահավորում տեղահանված արցախցիների ժամանակավոր կեցության համար՝ 10.000 ԱՄՆ դոլար (5,1 մլն դրամ)
  1. Աջակցություն Ստեփանակերտի քաղաքապետարանին քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման համար՝ 10.000 ԱՄՆ դոլար (5,1 մլն դրամ)

Սնունդ

  1. Սեւանում, Դիլիջանում, Երեւանում ապաստանած 166 մարդկանց սննդի կազմակերպում 15 օր շարունակ (Victory-2020 հիմնադրամի հետ համատեղ)՝ 10.000 ԱՄՆ դոլար (5,1 մլն դրամ)
  1. 30 օր շարունակ սննդի տրամադրում «Տիրամայր Հայաստանի» ճամբարում (Գյումրի) ապաստանած արցախցի 65 երեխաների եւ մեծահասակների՝ 9.750 ԱՄՆ դոլար (5 մլն դրամ)

Առաջին անհրաժեշտության իրեր

  1. Առաջին անհրաժեշտության իրերի ձեռքբերում Հայաստանում ապաստանած արցախցի 200 ընտանիքների համար («Հուսո տուն» հիմնադրամի հետ համատեղ)՝ 3.000 ԱՄՆ դոլար (1,5 մլն դրամ)
  1. Առաջին անհրաժեշտության իրերի 50 փաթեթի տրամադրում Արցախից տեղահանված եւ Հայաստան տեղափոխված երեխաներին (Արարատի մարզ, Global Shapers կազմակերպության հետ համատեղ)՝ 2.050 ԱՄՆ դոլար (1,05 մլն դրամ):