Դոնալդ Թրամփը ներում է շնորհել իր նախկին խորհրդականին․ BBC

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներում է շնորհել ազգային անվտանգության հարցերով իր նախկին խորհրդական Մայքլ Ֆլինին, որը  մեղադրվել էր Հետախուզության դաշնային բյուրոյին (ՀԴԲ) ստելու համար, գրում է BBC-ն:

ԱՄՆ նախագահը հայտարարել է,  որ այս ներում շնորհելն իր համար  «Մեծ պատիվն» է:

«Ինձ համար մեծ պատիվ է հայտարարել, որ գեներալ Մայքլ Ֆլինին լիակատար ներում է շնորհվել։ Շնորհավորում եմ գեներալ Ֆլինին և նրա հրաշալի ընտանիքին։ Գիտեմ, որ հիմա իսկապես հոյակապ Գոհաբանության տոն կունենաք», – գրել է Թրամփը Twitter-ի իր էջում։

Հավելենք, որ Ֆլինը նախագահ Թրամփի այն նախկին օգնականն էր, որը դատապարտվել էր արդարադատության դեպարտամենտի հետաքննության ընթացքում` Ռուսաստանի կողմից ԱՄՆ ընտրություններին միջամտելու համար:

Վերջինս 2017 թվականին խոստովանել էր, որ ՀԴԲ-ին ստել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպանի հետ շփումների մասին, ապա փորձել է հետ վերցնել իր ցուցմունքը: Ավելի ուշ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հանել էր Ֆլինի դեմ մեղադրանքները ՀԴԲ-ին սխալ տեղեկություններ տրամադրելու մասին, սակայն դատավորը հրաժարվել էր փակել գործը։

 

Տաթև Ֆռանգյան