Արգենտինայում եռօրյա սուգ է հայտարարվել Մարադոնայի մահվան կապակցությամբ
Արգենտինայի կառավարությունը երկրում եռօրյա սուգ է հայտարարել աշխարհահռչակ ֆուտբոլիստ, Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Դիեգո Մարադոնայի մահվան կապակցությամբ. հայտնում է ՏԱՍՍ-ը:
Դիեգո Մարադոնան կյանքից հեռացել է նոյեմբերի 25-ին: 60-ամյա արգենտինացու մոտ սրտի կանգ է արձանագրվել և բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Մարադոնան օրեր առաջ էր դուրս գրվել հիվանդանոցից, որտեղ ենթարկվել էր գլխուղեղի թրոմբի վիրահատության:
Դիեգո Մարադոնան ծնվել է 1960թ: 1986թ. Արգենտինայի հավաքականի կազմում նվաճել է Ֆուտբոլի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: