ԱՄՆ ռազմանավի պատճառով Երրորդ համաշխարհային պատերազմի վտանգ է առաջացել․ Daily Express

Լուրեր

12.10.2026 | 13:08
ԱՄՆ-ը սպառնում է արգելափակել Ուկրաինային զենքի մատակարարումը՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածների պատճառով․ FT
12.10.2026 | 12:59
Մի՛ սպասեք, որ մեր տեսուչները գան և կասեցնեն ձեր գործունեությունը․ Ավինյանը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:48
Առաջարկում եմ COP17-ը նվիրել Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:37
ԱՄՆ սենատորները Թրամփին կոչ են արել անհապաղ հրաժարվել ՌԴ-ի հետ դիզելային վառելիքի գործարքից
12.10.2026 | 12:34
Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած կինն ու 2 երեխաները տուժող են ճանաչվել
12.10.2026 | 12:28
Սիրով տրամադրեցի Ձեր չվճարվող արձակուրդը․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
Բոլորը

Ռուսաստանի ափերի մոտ ամերիկյան ռազմանավերի գործողությունները սպառնում են վտանգավոր հետևանքներով՝ ընդհուպ մինչև համաշխարհային պատերազմի։ Այս մասին գրում է Daily Express-ի լրագրող Փոլ Ուիթերսը։

Հոդվածի հեղինակը նշել է, որ վերջին օրերի ընթացքում ԱՄՆ ռազմածովային ուժերի մասնակցությամբ երկու նշանակալի միջադեպ է գրանցվել։

Այսպես՝ նոյեմբերի 23-ին Սև ծովի ջրային տարածք է մտել «Դոնալդ Քուք» ռազմանավը՝ ՆԱՏՕ-ի «Ատլանտյան վճռականություն» օպերացիայի շրջանակում ծովում անվտանգություն ապահովելու նպատակով։ Իսկ նախօրեին «Ջոն Մաքքեյն» ականակիրը խախտել է ՌԴ ջրային սահմանները Պրիմորսկի երկրամասի հարավում՝ Պետրոս Մեծի ծոցում։

«Երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքը կրկին սրվեց այն բանից հետո, երբ ռուսական ռազմանավը վռնդեց, Մոսկվայի պնդմամբ, Պետրոս Մեծի ծոցում ռուսական սահմանը հատած ամերիկյան ռազմանավը»,- ասվում է հոդվածում:

Երեկ առավոտյան ամերիկյան ռազմանավը 2 կմ խորացել էր ՌԴ տարածքային ջրերում։ «Ջոն Մաքքեյնը» հեռացել է միայն այն բանից հետո, երբ հսկայական «Ադմիրալ Վինոգրադով» նավն օտարերկրացիներին նախազգուշացում է տվել։

Տաթև Ֆռանգյան