Ոստիկանություն է բերման ենթարկվել Ավետիք Իշխանյանը
Հասարակություն
25.11.2020 | 15:01Ոստիկանության Կենտրոնական բաժին է բերման ենթարկվել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
Տեղեկությունը Factor.am-ին հայտնեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Նա որպես փաստաբան ժամանել է ոստիկանական բաժանմունք: «Եթե տեղեկություն լինի, հրապարակավ կներկայացնեմ»,- մեր հետ հեռախոսազրույցում նշեց Ռուբեն Մելիքյանը։
Factor.am-ը դիմել է նաև Ոստիկանության լրատվական ծառայություն՝ պարզելու, թե ինչ հիմքերով և ինչ գործի շրջանակում է Ավետիք Իշխանյանը բերման ենթարկվել։ Պարզաբանումը ստանալուն պես այն կհրապարակվի։
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Կենտրոնականի բաժին իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին բերման ենթարկելու առնչությամբ: