Զինվորներին ստիպեցին իրենց ձեռքով կառուցված դիրքերը քանդել, հիմա էլ նրանց որպես ձրի աշխատուժ են օգտագործում. Արսեն Կարապետյան

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

Երևանի ավագանու նախկին անդամ Արսեն Կարապետյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է.

«Ինչքան չեմ ուզում ՖԲ մտնել, բայց մի քանի բան կա, որ պարտքս եմ համարում գրել, քանի որ շատերը չգիտեն իրական պատկերը։

Որ ասում եմ, ամեն ինչ թողած էր մեր 18-20 տարեկան զինվորի վրա, պետք է բառացի հասկանալ։ Այն երեք դիրքերը, որտեղ ես եմ էղել, կառուցել են զինվորները, իրենց ձեռքերով, բահերով, սպիտակ քարե կուբիկներն ու պակրիշկեքը իրար վրա դնելով։ Ինժեներական հարցերի մասին հիմա ժամանակը չէ խոսել, էն հետո առիթ կլինի, բայց էսօր պատմում եմ, տղերքը սեպտեմբերի 25-ից բարձրացել էին դիրքեր, ընթացքում՝ մարտական ծառայությանը զուգահեռ իրենց հանգստի հաշվին ծանր ֆիզիկական աշխատանք էին անում, քանի որ հրամանատարությունը փաստի առաջ կանգնեց, որ սաղ սխալ ա ու վատ ու գոնե մի փոքր հնարավոր է հընթացս շտկել, մինիմալ անվտանգությունը գոնե ապահովելու համար։

Հրադադարից հետո իհարկե պերեսմենկա չեղավ, հոգնած ու միայն վերջում հիասթափված զինվորներին ստիպեցին իրենց ձեռքով կառուցված դիրքերը քանդել, քանի որ մի քանի դիրք հանձնվում էր թշնամուն ու պաշտպանական գիծը հետ էր շարժվում։ Հիմա էլ այդ նույն անձնակազմին տարել են հետ, վրանների մեջ դատարկ դաշտում նոր դիրքեր են կառուցում։ Լավ մի՞թե էս տղեքը, որ 50 օր առանց վախի, լուռ ու հանգիստ կանգնեցին մինոմյոտների ու տանկերի կրակի տակ (մանր-մունր զենքից հազարավոր կրակոցներդ նկատող չկար), որ հետնահանջի խրամատ-ուղին զուգարան էին դարձրել, որ մեկի մտքով չանցնի դա նպատակով օգտագործել, հիմա զինվորներին որպես ձրի աշխատուժ են օգտագործում, կարծես մարդ չեն, զգացմունք չունեն, հոգնել չունեն, մսից-արյունից չեն։

Հիշում եմ, մի բեղավոր եսիմինչի հրամանատար էկավ, հրադադարից հետո, մինչեւ էդ չէր էրեւացել, նայեց-նայեց, թե բա լինիայի յաչեյկեքը որը քարից ա, կքանդեք, մեքենա ուղարկենք բարեք, ափսոս ա, նույնիսկ հետը էկած մյուս եսիմով նույնիսկ վատացավ, ասեց, լավ էլի, ամոթ ա, էսքանից հետո կուբիկ ես ասում տանենք։ Ու միշտ էլ զինվորը անխոս ստրուկ է եղել հրամանատարության համար, վստահ եմ, նույն խրամատների համար քիչ թե շատ փողել է հատկացվել, նյութ էլ, բայց դե սրա մասին հետո, շատ երկար ու շատ ջղայն։

Էրեկ նոր «դիրքից» զանգել էին, ծնունդս շնորհավորեցին (հիշել էին, քանի որ կատակում էինք, որ հելը ծնունդս ենք դիրքում նշելու, հետո նորտարին, բայց դե ես հիմա իմ տաք տանն եմ, իրանք՝ վրաններում), դրանից թանկ բան էսօր չեմ կարող պատկերացնել: Անուն չեմ գրում, որ հանկարծ մի կռիսի մտքով չանցնի գտնել պատժել, չեմ զարմանա տենց բան լինի։

Նկարում՝ մեր դիրքը, 50 օր անառիկ մնալուց հետո ապամոնտաժվեց, հանձնվեց թուրքին»: