ՌԴ ՊՆ-ն ներկայացրել է ԼՂ-ում տարվող ականազերծման աշխատանքները

Լուրեր

02.11.2026 | 13:47
Սահմանազատման հաջորդ փուլը կարող է անցկացվել Սյունիքում՝ TRIPP-ի հատվածում. Մհեր Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:44
Փաշինյանը պետական հեղաշրջման մասին հայտարարեց. Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:36
«Ճնշումը հակառակ ուղղությամբ է լինելու»․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:27
Միակ երաշխիքը ստորագրված խաղաղության պայմանագիրն է. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:19
ՌԴ-ն ժամանակավոր արգելք է սահմանել ԵՏՄ սահմաններից դուրս նավթաքիմիական արտադրանքի որոշ տեսակների արտահանման համար
02.11.2026 | 13:15
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 13:10
Ալինա Չարաևան մեծ առաջընթաց է գրանցել WTA-ի դասակարգման աղյուսակում
02.11.2026 | 13:00
Խորհուրդը պատրաստ չէ Սահմանադրության տեքստի համար պատասխանատվություն կրել, ԱՆ-ի կողմից կհրապարակվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:55
Ուժայինները կգան ԱԺ` Շաքիում ադրբեջանցու մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ հարցերին պատասխանելու
02.11.2026 | 12:53
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 12:51
TRIPP նախագիծը տարածք չունի, ՀՀ-ի ամբողջ տարածքի տարբեր տեղերում կարող են իրականացվել TRIPP նախագծեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:43
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարների հաղթանակներն ու 12-րդ տուրի տեսաամփոփումը
02.11.2026 | 12:42
«Զվարթնոց»-ում նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթներ չեն իրականացվի
02.11.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սամարայի մարզը․ թիրախավորվել է Եվրոպայի ամենամեծ նավթապահեստային պարկը
02.11.2026 | 12:26
Հանրային ճնշում կգեներացվի ընդդիմության նկատմամբ, եթե դեմ լինեն Սահմանադրության նախագծին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լեռնային Ղարաբաղում ռուս զինվորականները շարունակում են խաղաղապահ զորքերի պատասխանատվության գոտու մեջ մտնող տարածքների ականազերծման աշխատանքները։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նոյեմբերի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սկսվել են տարածքի ականազերծման հումանիտար աշխատանքները։

«Ռուսաստանի ինժեներական ստորաբաժանումները մասնակցում են խաղաղապահ դիտակետերի և ընդհանուր օգտագործման ճանապարհների ականազերծման աշխատանքներին», – ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության կողմից հրապարակված մեկնաբանության մեջ:

Հայտնի է, որ սակրավորները աշխատանքներ են իրականացնում բնակավայրերի և հարակից սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտների մոտ:

Պաշտպանության նախարարությունից նշում են, որ հայտնաբերված զինամթերքն ու պայթուցիկ առարկաները տեղափոխվում են հրաձգարաններ, որտեղ հետագայում պայթեցվում են: Զինամթերքը, որը հնարավոր չէ տեղափոխել, ոչնչացվում է տեղում:

«Պայթուցիկ օբյեկտների առկայության տեղանքի հետազոտման աշխատանքների փուլերից մեկն այն դիրքերի ուսումնասիրությունն է, որոնց վրա կկառուցվեն ստացիոնար դիրքեր ռուս խաղաղապահների ծառայության համար», – ասված է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ: