Գաբրիել Բալայանի աշխատանքից ազատվելու մասին լուրը չի հաստատվում

Լուրեր

03.11.2026 | 11:42
Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ կտա տեղեկություններ ստանալ ԱՊՀ երկրներում՝ նաև ՀՀ-ում, ՌԴ քաղաքացի պարտապանների մասին
03.11.2026 | 11:33
Ձեր հարցն ընդհանրապես տեղին չէ․ նախարարը՝ Ղազարյանի՝ կոռուպցիայի մեջ թաթախված լինելու մասին հարցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:23
Լիլիթ Մակունցի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 11:22
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին․ վիրավորվել է երկու աշխատակից
03.11.2026 | 11:20
Հայաստանի ազգային պատկերասրահի վերականգնման բաժինը Կարեն Վարդանյանի 122 մլն դրամ աջակցության շնորհիվ հիմնանորոգվել է, կահավորվել և վերազինվել նորագույն սարքավորումներով
03.11.2026 | 11:14
Հայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն՝ հանրային մասնակցությունը սահմանափակող դատական հայցերից պաշտպանվելու համար․ Մանասյան
03.11.2026 | 11:11
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը սրտի կանգ է ունեցել մրցակցից հարված ստանալու հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:03
Փաշինյանը դատի է տվել լրատվամիջոցին՝ իր և Աննա Հակոբյանի բաժանման մասին «զրպարտություն համարվող տեղեկությունները» հերքելու պահանջով
03.11.2026 | 10:50
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի Քեշմ կղզու թիրախներին․ CBS News
03.11.2026 | 10:32
Ուիթքոֆը հայտնել է՝ ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 10-11-ը՝ Աբու Դաբիում
03.11.2026 | 10:20
Փարիզի «Մասթերսում» Կարեն Խաչանովի մրցակիցը հրաժարվել է պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 10:12
Ծաղկաձորում 1,35 հա հողամասի առուվաճառքն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 127,5 մլն դրամ
03.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 09:54
Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին ժամանել է Հայաստան
03.11.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Պատերազմի հետևանքով անհետ կորած զինծառայողների ծնողների այսօրվա ակցիայի ժամանակ ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը աշխատանքից ազատվել է։

Փորձեցինք կապ հաստատել Գաբրիել Բալայանի հետ, վերջինս, սակայն, զանգերի չպատասխանեց։ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանն էլ ասաց, որ ինքը նման տեղեկություն չունի:

«Ես ինքս զրուցել եմ պարոն Բալայանի հետ և կարող եմ ասել, որ այս պահին նրա հրաժարականի հետ կապված որևէ հաստատված բան չկա։ Առհասարակ կա հատուկ ընթացակարգ, թե՛ նշանակումների, թե՛ ազատումների վերաբերյալ, և ե երբ որ կլինի հրամանագիրը՝ դրանից էլ պարզ կլինի կա՞ նման բան, թե՝ ոչ»,- նշեց Ալթունյանը։

Հավելենք, որ վարչապետի խոսնակը ևս այս տեղեկության մասին հստակ պատասխան չի տվել, նա լրատվամիջոցներից մեկի հետ հետ զրույցում նշել էր, թե Գաբրիել Բալայանին ազատելու որոշում այս պահին չկա: «Եթե լինի, պատշաճ ձևով կտեղեկացնենք»,-ասել էր Մանե Գևորգյանը:

Լիլիթ Շաբոյան