Գերմանիայի, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի ԱԳ ղեկավարները քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործողությունների միասնական ծրագիրը․ ՏԱՍՍ

Լուրեր

04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասը Բեռլինում իր բրիտանացի ու ֆրանսիացի գործընկերներ Դոմինիկ Ռաաբի ու Ժան-Իվ Լե Դրիանի հետ քննարկել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործողությունների միասնական համապարփակ ծրագրի պահպանման հեռանկարները։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Անդրեա Զաասը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Տեղեկացնեմ, որ նախարար Մաասն այսօր իր ֆրանսիացի և բրիտանացի գործընկերներին ընդունում է Բորցիգ վիլլայում: Հանդիպումն սկսվել է րոպեներ առաջ։ Ուշադրության կենտրոնում է լինելու Իրանի հետ միջուկային գործարքը: Նախարարները մի քանի անգամ պարզ հասկացրել են, որ  կողմ են Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործողությունների միասնական, համապարփակ ծրագրի պահպանմանը։ Մեր կարծիքով՝ Իրանը համակարգված կերպով խախտում է համաձայնագիրը», – հավելել է նա:

ԳԴՀ արտաքին գերատեսչության խոսնակի խոսքով՝ «արտգործնախարարները ցանկանում են քննարկել, թե հետագա գործողությունները ինչ տեսք կարող են ունենալ, եթե ներգրավվեն պայմանագիրը ստորագրած բոլոր կողմերը, ինչպես նաև ԱՄՆ նոր վարչակազմը»:

«Մենք համոզված ենք, որ Վիեննայի համաձայնագրի վերաբերյալ Միացյալ Նահանգների կառուցողական դիրքորոշումը կարող է էապես օգնել դադարեցնել այն բացասական պարույրը, որը մենք տեսնում ենք Իրանի հետ հարաբերություններում և բացելու Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործողությունների միասնական համապարփակ ծրագրի պահպանման նոր հեռանկարները», – հայտարարել է նա:

Տաթև Ֆռանգյան