Տաք ձմեռը սպառնալի՞ք է գյուղատնտեսությանը, թե՞ ջերմոցային մթերքների էժանացման նախադրյալ․ փոխնախարարի մեկնաբանությունը

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԻՆ հիդրոմետ ծառայությունից տեղեկանում ենք, որ առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս տարին առհասարակ աչքի ընկավ սակավ ձյունով ու տաք եղանակով։ Խանութներում ժամանակից շուտ հայտնվել է ձնծաղիկը, որոշ ծառեր բողբոջել են։ Factor.am-ը գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանից հետաքրքրվեց՝ արդյոք գյուղատնտեսության համար վտանգավոր չէ նման տաք եղանակը և ինչ հետևանքներ այն կարող է ունենալ: 

«Այս պահի դրությամբ գյուղատնտեսության առումով միակ անհանգստացնող բանն այն է, որ անոմալ եղանակ է։ Այս պահին արձանագրված ջերմաստիճանները՝ ցերեկվա դրականն ու գիշերվա բացասականը, բալանսը պահում են։ Այսինքն բույսերի մոտ հյութաշարժություն չի սկսվել, բույսերը գտնվում են հարաբերական հանգստի շրջանում։ Պետք է կենսաբանական զրո լինի, որ հյութաշարժությունը սկսվի, դա այն ջերմաստիճանն է, երբ ընդհանրապես հողում, օդում ջերմաստճանը 7 աստիճանից բարձր պահպանվում է 10-15 օր։ Բայց քանի որ նման բան այս պահին չկա, նշանակում է այդ խնդիրը չունենք»,- տեղեկացրեց փոխնախարարը։

Նա նաև նշեց, որ աշնանացանի հետ կապված վտանգներ ևս չկան, իսկ մտավախությունը մեկն է․«Մեր հետագա մտավախությունն այն է, որ հանկարծ ջերմաստիճանը կտրուկ չիջնի առանց տեղումների և ցրտահարման վտանգի առաջ չկանգնենք։ Այլ խնդիրներ չկան»։

Փոխնախարարի պնդմամբ` տաք եղանակն ունի դրական ազդեցություն, այն կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի ջերմոցային մթերքների գներն իջնեն: «Ջերմոցատներում տաք եղանակի շնորհիվ քիչ հոսանք է ծախսվում։ Արտադրված գյուղամթերքը կարող է ցածր գին ունենալ»,- եզրափակեց նա։

Լիլիթ Շաբոյան