Ամարասը դեռևս հայկական վերահսկողության տակ է․ Sky News

Լուրեր

04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամարասը դեռևս հայկական վերահսկողության տակ է, սակայն գտնվում է Լեռնային Ղարաբաղի հարավ-արևելքում, որտեղ Ադրբեջանը  շատ տարածքներ է գրավել: Այն մեկուսացված է և անորոշ, գրում է Sky News-ը, որի լրագրող գտնվում է Լեռնային Ղարաբաղում։

«Փոքրիկի սպիտակ եկեղեցին շրջապատված է հաստ պարիսպներով։ Երբ 19-րդ դարում Արևելյան Հայաստանը գտնվում էր Ռուսաստանի վերահսկողության տակ, Ամարասը սահմանային ամրոց էր: Հիմա կրկին ռազմականացված գոտի է: Ադրբեջանական դիրքերը երեք կիլոմետր հեռավորության վրա են: Ռուսական դրոշը ծածանվում է պարսպի վրա, բայց այստեղ հայկական զորամաս է տեղակայված»,- գրում է Sky news-ը։

Լրատվականի լրագրողը հայտնում է, որ հայ զինվորները խոզի միս են խորովել ու իրեն հրավիրել են ճաշակելու՝ ամրոցի ներսում։

«Զարմանալի է, որ դուք տեսնում եք ինձ սեղանի շուրջ  նստած ուտելիս, քանի որ իմ բոլոր ընկերները դեռ խրամատներում են։ Եթե կանգնեք վանքի վերևում ու աջ, ձախ ու ետ նայեք, կտեսնեք, որ խրամատները դեռ լիքն են», – Sky News-ին պատմել է Արտակ Հովհաննիսյանը:

Լրատվականը հիշեցնում է, որ ռուս խաղաղապահների նախնական մանդատը 5 տարի է, բայց այն, ամենայն հավանականությամբ, կերկարաձգվի:

«Չնայած խաղաղապահների ներկայությանը, հակամարտող երկու կողմերն էլ պետք է պահպանեն իրենց խրամատները, քանի որ այս հակամարտությունը կրկին սառեցվում է։ Այսպիսի ռազմական ջանքերն անհրաժեշտ են նոր ստատուս-քվոն պահպանելու համար»,- ասվում է հոդվածում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տաթև Ֆռանգյան