Հաց բերողի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արայիկ Խանդոյանի տեսակը կորցնելով՝ հայրենիք ենք կորցնում. Ժիրայր Սեֆիլյան

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը «Արմավիր» ՔԿՀ-ից կոչով դիմել է ՀՀ քաղաքացիներին:

Քաղաքացիական հասարակությու՛ն
Ակտիվ քաղաքացինե՛ր

Սասնա Ծռերից երեք հոգի՝ Արայիկ Խանդոյանը, Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը նախորդ տարվա դեկտեմբերից հացադուլ են հայտարարել: Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանն արդեն մոտ են կյանքին սպառանցող վտանգի շեմին:


Մինչդեռ դուք լուռ եք՝ կարծես թե վերջ չունեցող «տոնական» կերուխումի և ծույլ հանգստի ընթացքին անձնատուր:


Ինչի՞ եք սպասում: Որ Հաց Բերողի ճակատագի՞րն ունենան և հետո ծափերով թաղե՞ք: Մինչդեռ Հաց Բերողի տանջամահությունը, նրա անձնազոհությունը պետք է ցասման վերածվեր:
Հիմա էլ նույն անտարբերությունն է …


Սա այն դեպքը չէ, որ հնարավոր չլինի համակարգին ճնշել և ստիպել, որ պարզունակ մի հարց լուծվի՝ տղաները տեղափոխվեն «Արմավիր» ՔԿՀ:
Միթե՞ հասել ենք գիտակցության մթագնման և արժանապատվության անկման մի վիճակի, որից այն կողմ կրավորական մահն է:


Տղաներն իրենց արարքով, իրենց գործով են ապացուցել, որ պատրաստ են իրենց կյանքը զոհաբերել հանուն սիրելի ժողովրդի, մինչդեռ դրա փոխարեն ի՞նչ են ստանում:
Հաց Բերողի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արայիկ Խանդոյանի տեսակը կորցնելով՝ Հայրենիք ենք կորցնում:

Սթափվելու և կրավորական թմբիրից դուրս գալու ժամանակն է: