ՀՀ զինվորական դատախազն Արցախում այցելել է Մարտակերտի շրջան և Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Արցախի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանն այցելել է Մարտակերտի շրջան, դեպքի կոնկրետ վայրերում ծանոթացել պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության ՊԲ ռազմական ենթակառուվածքներին, շենք-շինություններին հասցված նյութական վնասներին:

«Մարտակերտի ուղղությամբ տեղակայված զորամասում նա հանդիպում է ունեցել N զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Շաքարյանի հետ, տեղեկացել նշված ուղղությամբ իրականացված ռազմական գործողությունների ընթացքում նաև բնակավայրերին, քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասների ծավալներից, ՊԲ ունեցած զինծառայողների մարդկային կորուստներից, դիերի փոխանակման և անհետ կորած համարվողների փնտրման աշխատանքներից:

Վահե Հարությունյանը հանդիպել և զրույցել է նաև նշված պաշտպանական ուղղությամբ առ այսօր մարտական հերթապահության մեջ գտնվող կամավորականների հետ, հետաքրքրվել նրանց կենսապայմաններից, առողջական, բարոյահոգեբանական վիճակից:

ՀՀ զինվորական դատախազը շնորհակալություն է հայտնել վերջիններիս՝ իրենց առջև դրված մարտական խնդիրները մեծ պատասխանատվությամբ, նվիրվածությամբ կատարելու, ժամկետային և պայմանագրային զինծառայողներին թև ու թիկունք դառնալու, իրենց ներկայությամբ և մինչև վերջ նրանց հետ թշնամում դեմ կռվելու վճռականությամբ վերջիններիս ոգևորելու, միասնականության ոգի հաղորդելու համար:

ՀՀ զինվորական դատախազն այցելել է նաև Ստեփանակերտի հոսպիտալ, որտեղ ԱՀ ՊԲ բուժծառայության պետ, գնդապետ Սահակ Օհանյանի և զինհոսպիտալի պետ, փոխգնդապետ Զորիկ Սահակյանի հետ քննարկել է պատերազմի ընթացքում մարմնական վնասվածքներ ստացած զինծառայողների բուժման և կազդուրման ընթացքից, բուժսպասարկման ընդհանուր պայմաններից ու վիճակից, զինծառայողների առողջապահական իրավունքների ապահովման կարիքներից:
Նա բարձր է գնահատել պատերազմի ողջ ընթացքում և հրադադարի հաստատումից հետո բուժանձնակազմի կողմից կազմակերպված և համակարգված կերպով կատարված հսկայածավալ և անգնահատելի աշխատանքը, առանձին դեպքերում սխրանքները՝ ինչպես անմիջականորեն մարտերի ընթացքում ռազմի դաշտից վիրավորների դուրսբերման աշխատանքներին երբեմն կյանքի և առողջության գնով անմիջական մասնակցություն ունենալու, այնպես էլ իրենց պրոֆեսիոնալ մոտեցմամբ և հոգատարությամբ բազմաթիվ երիտասարդ կյանքեր փրկելու համար:

Վահե Հարությունյանը շրջել է զինհոսպիտալում, հանդիպել բուժում ստացող զինվորներին, քաջալերել նրանց՝ մաղթելով շուտափույթ ապաքինում»,- ասված է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում: