ԵՄ 7 գործընկեր երկրներ միացել են Բելառուսի իշխանությունների դեմ պատժամիջոցներին․ Բորել

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Եվրամիության 7 գործընկեր երկրներ միացել են Բելառուսի իշխանությունների դեմ պատժամիջոցներին, որոնք կիրառվել են ընտրությունների կեղծման ու մարդու իրավունքների ոտնահարման համար։ Այս մասին ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունում։

«ԵՄ անդամակցությանը թեկնածու պետությունները՝ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունը, Մոնտենեգրոն և Ալբանիան, Եվրոպայի տնտեսական գոտու երկրներ Իսլանդիան, Լիխտենշտեյնն ու Նորվեգիան, ինչպես նաև Ուկրաինան միացել են ԵՄ խորհրդի այդ որոշմանը։ Եվրամիությունն ի նկատի կունենա այս պարտավորությունն ու ողջունում է այն»,-նշվում է հայտարարությունում։

Հավելենք, որ ԵՄ-ն արդեն երկու պատժամիջոց է կիրառել Մինսկի դեմ՝ սև ցուցակում ներառելով երկրի ղեկավարության 55 ներկայացուցչի, այդ թվում՝ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին և ուժային կառույցների ներկայացուցիչներին: Նրանց բոլորին արգելվում է մուտք գործել ԵՄ տարածք, եվրոպական բանկերում նրանց հաշիվների հայտնաբերման դեպքում էլ դրանք ենթակա են սառեցման:

Տաթև Ֆռանգյան