Աժ-ն ամբողջությամբ ընդունեց գերության մեջ գտնվող զինծառայողների պաշտոնային դրույքաչափը պահպանելու վերաբերյալ նախագիծը

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Ազգային Ժողովն այսօր արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի հեղինակած նախագծով առաջարկվում է պահպանել գերության մեջ գտնվող զինծառայողների պաշտոնային դրույքաչափը:

Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 75 կողմ ձայներով:

«Գործող օրենսդրության համաձայն նախատեսվում է հետևյալը․ գերության մեջ հայտնվելու դեպքում զինվորական ծառայողն ազատվում է զբաղեցրած զինվորական պաշտոնից և թողնվում է պետական լիազոր մարմնի կադրային ստորաբաժանման մեջ: Նույն օրենքի այլ հոդվածով սահմանվում են այն բոլոր հիմքերը, որոնց դեպքում զինծառայողը պահպանում է պաշտոնային դրույքաչափը՝ մնալով կադրային ստորաբաժանման մեջ: Այստեղ, ցավոք, առկա է օրենսդրական բաց, որտեղ բացակայում են այն հիմքերը, ըստ որի՝ զինվորական ծառայողը գերության մեջ հայտնվելու դեպքում հնարավորություն կստանա պահպանել պաշտոնային դրույքաչափը»,- ասաց Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ օրենսդրական բացի հետևանքով առաջանում է լրջագույն խնդիր՝ նրանց ընտանիքների կենսագոյության հետ կապված։

«Պայմանագրային զինծառայողները, պահեստազորի մեր զինվորականները մարտական գործողությունների, զինվորական ծառայության ընթացքում գերեվարության մեջ հայտնվելու դեպքում, երբ այդ գերեվարության մեջ հայտնվելը հետևանք կամ պատճառ չէ ոչ իրավաչափ գործողությունների, այսինքն՝ ապացուցվում է, որ մարտական գործողությունների ընթացքում հայտնվել է գերության մեջ, ոչ թե ինքնակամ լքել է դիրքը կամ զորամասը, ապա այսուհետ նրանց ընտանիքները իրենց (կերակրողի) գերեվարության ընթացքում կշարունակեն ստանալ այն գումարները, որ ստանում էին: Այս նախաձեռնության հիմնական նպատակն է՝ պահպանել պաշտոնային դրույքաչափն այն զինծառայողների համար, որոնք գտնվում են գերեվարության մեջ»,- ասաց պատգամավորը:

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի խոսքով՝ այս օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2020թ. հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա: