«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ կկրկնապատկվի հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի թողունակությունը

Լուրեր

13.11.2026 | 17:39
Փաշինյանը կարճատև այցով վերադառնում է Երևան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
Բոլորը
ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամը աջակցելու է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին թողունակության կրկնապատկման նպատակով։ Այն ուղղված է զինվորական ծառայության և պատերազմական գործողությունների ընթացքում խեղում կամ հիվանդություն ձեռք բերած զինվորականների վերականգնմանը. ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում:

««Գոհունակությամբ պետք է նշեմ, որ մեր հերոս տղաները, մեր զինվորները մշտապես Հիմնադրամի հատուկ հոգածության տակ են եղել: Իսկ ստեղծված իրավիճակում, հատկապես, պարտավոր ենք մեր զորակցությունը հայտնել ու գործուն քայլերով աջակցել զինվորականներին ու նրանց ընտանիքներին: Մենք պարտք ենք բոլոր զոհված, անհետ կորած ու հաշմանդամություն ստացած քաջերին: Բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են տվել հանուն մեր կյանքի: Բոլոր նրանց, ովքեր հարազատ ու տուն են կորցրել: Նրանց ընտանիքները պետք է արժանապատիվ ապրեն», – նշում է Հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը:Առաջին համալսարանական հիվանդանոցային համալիրի շենքի հիմնանորոգումը և կահավորումը նախատեսում է առաջին հերթին կենտրոնի թողունակության կրկնակի բարձրացում: Տարածքում կգործի 60 նոր հիվանդասենյակ, ֆիզոթերապիայի, էրգոթերապիայի նոր մարզադահլիճներ, ցավի կառավարման սենյակ, ժամանակակից պրոթեզարան, էքսպրես լաբարատորիա: Արդյունքում կենտրոնը կկարողանա ամսական սպասարկել կրկնակի թվով ավել զինվորի, այսօրվա 300-ի փոխարեն ընդունելով 600-ի:

Հիշեցնենք, որ 2019 թ. Հիմնադրամի ցուցաբերած աջակցության շնորհիվ ամբողջությամբ ամրացվել էր Կենտրոնի մասնաշենքի միջնամասը, վերանորոգվել էր շուրջ 1000 քմ. տարածք, մեծացվել էր Կենտրոնի թողունակությունը 40 %-ով, բացվել էին լոգոպեդի և հոգեբանության նոր սենյակներ, ինչպես նաև՝ կինեզոթերապիայի նոր դահլիճ:

Կենտրոնը համալրվել էր նաև առաջին բուժօգնության համար անհրաժեշտ նոր սարքավորումներով։ Շուրջ 200 վիրավոր զինվոր ստացել է վերականգնողական բուժում, ատամնաբուժական ծառայություն, անհրաժեշտ դեղորայք և խնամքի պարագաներ։ Վերապատրաստվել էր բժշկական ողջ անձնակազմը։

Ներդրվել էր «Մեկ պատուհան» ծրագիրը, որի շրջանակներում իրականացվել է 557 վիրավոր զինվորների և զինհաշմանդամի հաշվառում, խնդիրների վերհանում, կարիքների գնահատում: Հիմադրամի միջոցներով Կենտրոնում բացվել է նաև Ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի անունը կրող դահլիճը:

Վիրավոր տղաներից շատերն են նախկինում մարզիկ եղել, ու կենտրոնի բարեկարգումից ու համապատասխան կահավորումից հետո կարող են իրականություն դարձնել իրենց՝ կրկին մարզվելու երազանքը: Մարզասրահը տալիս է այդ հնարավորությունն ու, ըստ էության, խթանում նաև հաշմանդամային սպորտը մեր երկրում»: