Եթե հիմա ընտրություն լինի, կհաղթի նա ով ավելի շատ զինված մարդիկ ունի. Գորգիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 19:51
Բաքուն ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերն է․ Հաջիևը հայտարարել է՝ Ադրբեջանը պատրաստ է զարգացնել դաշինքի հետ գործընկերությունը՝ հանուն խաղաղ Հարավային Կովկասի
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը ժամանակ է ձգում, հույս ունենալով, որ կրքերը կհանդարտվեն և նա կկարողանա մնալ իշխանության։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն՝ անդրադառանլով դիտարկմանը, որ վարչապետն այսօր հետագա անելիքների վերաբերյալ հրապարակել է ճանապարհային քարտեզ։

«Ես կարծում եմ, որ նա այլևս Հայաստանի քաղաքական դաշտում անելիք չունի։ Նա պիտի օր առաջ հեռանա, և միայն այդտեղ կարող է լինել այն հույսը, որ մենք կկարողանանք այս իրավիճակից դուրս գալ։

Այս իրավիճակից դուրս գալու ելքը վարչապետի անցնցում հեռանալն է, որից հետո պետք է ձևավորվի ազգային համաձայնության Կառավարություն, իսկ որոշ ժամանակ անց էլ տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- ասաց Գորգիսյանը։

«Տարբեր սցենարներ ենք քննարկում, թե ինչ և ինչպես է պետք անել, բայց, միանշանակ է, որ եթե ուզում ենք Հայաստանն առաջ գնա, Փաշինյանը պիտի հեռանա, պարտված առաջնորդով Հայաստանը ճգնաժամից դուսր գալու որևէ հնարավորություն չունի»,- նշեց Գորգիսյանը՝ հավելելով, որ եթե հիմա ընտրություն լինի, կհաղթի նա ով ավելի շատ զինված մարդիկ ունի:

Մանրամասները՝ տեսանյութում: