Ադրբեջանի կողմից միջազգային լրատվամիջոցների վրա ճնշումը մեզ համար անբարենպաստ իրավիճակ ստեղծեց. Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.08.2026 | 10:33
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» վիճակահանության 4-րդ զամբյուղում է
28.08.2026 | 10:31
Թրամփը հրամանագիր է ստորագրել՝ Օնտարիո լիճը վերանվանելով «Ամերիկա լիճ»
28.08.2026 | 10:23
Էրեբունի վարչական շրջանում գազամատակարարման դադարեցումներ կլինեն
28.08.2026 | 10:15
«Երևանի վերջին պահանջները զարմանք են առաջանում». Լավրովը՝ երկաթուղու շուրջ իրավիճակի մասին
28.08.2026 | 10:02
Փամբակ գետի ափամերձ տարածքներում հողը փչացնելու գործով նախաքննությունն ավարտվել է
28.08.2026 | 09:46
Նավթի գներն աճել են
28.08.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.08.2026 | 23:19
Ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը երկրորդ տարին անընդմեջ լավագույնն է Եվրոպայի առաջնությունում
27.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.08.2026 | 22:44
Վարորդական իրավունք ստանալու համար ուսուցումը կդառնա պարտադիր. ՆԳՆ-ն օրենքների նախագծերի փաթեթ է շրջանառության մեջ դրել
27.08.2026 | 22:29
Վրաստանի փոխվարչապետը հայտարարել է պաշտոնը թողնելու և քաղաքականությունից հեռանալու մասին
27.08.2026 | 22:15
ՀՀ պաշտոնյաները կգործուղվեն ԱՄՆ՝ TRIPP նախագծի շուրջ բանակցությունների համար
27.08.2026 | 21:56
«Արարատ-Արմենիան» պատմական հաղթանակով նվաճեց Եվրոպա լիգայի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 21:47
Լիլիթ Մակունցն ու Արգենտինայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները
27.08.2026 | 21:33
Զախարովան դժգոհել է ադրբեջանական լրատվամիջոցներում հակառուսական հրապարակումներից
Բոլորը

Ադրբեջանը բավականին լուրջ քաղաքական ճնշում էր գործադրում տարբեր պետությունների վրա, որպեսզի իրենց հանրային լրատվամիջոցները ներկա չլինեն պատերազմական գործողությունների ընթացքում Արցախում, և հայտարարել էր, որ այն լրագրողները, որոնք կմեկնեն Արցախ, կհայտնվեն Ադրբեջանի սև ցուցակում: «Միջազգային մամուլը՝ ԼՂ շուրջ ստեղծված նոր իրավիճակի մասին» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

«Դա իրական ազդեցություն թողել է, օրինակ՝ գերմանական լրատվամիջոցները հրաժարվում էին գնալ Արցախ՝ պատերազմի ժամանակ: Այդ միտումը կարծես թե կորցրել է իր ուժը, որովհետև այս օրերին տեղի են ունենում այնպիսի գործողություններ, որոնք Ադրբեջանը կցանկանար, որ լուսաբանվեին միջազգային լրատվամիջոցներում, և կարծես թե այդ ճնշումը նվազել է: Սակայն ամեն դեպքում մենք պետք է նկատի ունենանք, որ ընդհանուր ճնշումը լուսաբանման վրա ազդեցություն թողել է և ստեղծել անբերանպաստ տեղեկատվական իրավիճակ Հայաստանի համար:

Երկորդ կարևոր գործոնը Թուրքիայի լրատվամիջոցներն են, որոնք ներգրավված են միջազգային մեդիացանցերում, բիզնես կապեր ունեն առաջատար երկրների լրատվամիջոցների հետ, դա նույնպես որոշակի ազդեցություն թողեց բովանդակության վրա: Այսօր կարելի է ասել, որ մենք կանգնած ենք արդեն իրացված փաստի առջև, և այն խնդիրները, որոնք միգուցե հուզում էին միջազգային հանրությանը՝ հումանիտար աղետը, պատերազմական հանցագործությունները, որոնց մասին այս կամ այն կերպ գրվում է, այսօր մոռացության են ենթարկվում»,- նշեց Նավասարդյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: