Դանիելյա՛ն, ինչպե՞ս է Ձեր աղջիկ Շուշին․ մի օր կգնանք այն Շուշին, որը Ձեր հրամանատարը հանձնեց․ Նաիրա Զոհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.08.2026 | 17:11
Սևանա լճի հանրային լողափերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է
02.08.2026 | 17:00
Թույլ տվեք անցնեմ առանց պատասխանելու. Աղվան Վարդանյանը` խոստումը դրժելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:56
Ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, Հանրապետականի ընդունած օրենսգրքով է․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:37
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին
02.08.2026 | 16:34
Փրկարարները Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
02.08.2026 | 16:28
Կոնջորյանը կնոջ 10 հազար դոլարի աշխատավարձ ստանալու մասին հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:24
Մի հատ սո՛ւս մնա, էս պառլամենտը լեգիտիմ չէ. Հայաստանի քաղաքացու քվեով ձևավորվածը չէ. Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:00
Հուսով եմ՝ չեք ասի՝ եղբայր, Բաքվում ես ծնվել, ադրբեջանցի հանդիպե՞լ ես. ՔՊ-ականը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 15:48
Արտաշատի ռեստորանում մկրտությունից հետո 14 քաղաքացի դիմել է ԲԿ՝ թունավորման ախտանիշներով
02.08.2026 | 15:37
Մարդը, ով ուզում է դառնալ ԱԺ նախագահ, ռազմական հանցագո՞րծ է, թե՞ պետական դավաճան. Էդգար Ղազարյանը՝ Ռուբեն Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 14:59
Դավիթ Առաքելյանն ազատվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից
02.08.2026 | 14:54
Ռուբինյանից առաջարկ եմ ստացել ղեկավարել ԱԺ աշխատակազմը. ՆԳ նախկին փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 14:46
Նիկոլ Փաշինյանը 4-րդ անգամ ՀՀ վարչապետ նշանակվեց
02.08.2026 | 14:28
9-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը. ՈՒՂԻՂ
02.08.2026 | 14:13
Վարդանյանը` ԱԺ փոխնախագահի թեկնածու լինելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Պարոն Դանիելյան, ինչպե՞ս է Ձեր աղջիկ Շուշին: Հուսամ` լավ է: Մենք, Ձեր աղջկա ձեռքը բռնած, մի օր անպայման գնալու ենք Շուշի, այն Շուշին, որը հանձնեց ձեր գերագույն գլխավոր հրամանատարը, ԱԺ նիստի ժամանակ, դիմելով իմքայլական պատգամավոր Համազասպ Դանիելյանին, ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Այս դահլիճում այսօր կարող է և պետք է քննարկվի միայն մեկ հարց`ռազմական դրության չեղարկում, Նիկոլ Փաշինյանի հրաժարական: Այլ հարց քննարկելու բարոյական իրավունք չունենք: Հիմա մենք պատմական առաքելություն ունենք` բռնել Նիկոլ Փաշինյանի ձեռքը, քանի դեռ չի հասցրել նոր ավերածություններ անել:

Պետք է փորձենք փրկել այն, ինչ հնարավոր է փրկել Արցախից, ինչպես նաև` Մեղրին և Հայաստանի` վտանգի տակ գտնվող մյուս բնակավայրերը:

Նիկոլ Փաշինյանը` թուրքի առաջ ծնկած ղեկավարը, չի կարող մնալ… Մեր երկրում քաղաքացիական պատերազմ չի լինելու: Մենք այլընտրանք չունենք, այս ամբիոնում քննարկվելու է միայն Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը», – ասաց Զոհրաբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: