Ասում են՝ Մեղրիի վրայով անցնող ճանապարհը էստակադայի նման է լինելու, լինելու են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներ․ չե՞ք ուզում քննարկել․ Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:34
Բաքուն պլանավորում էր Ղարաբաղ վերադարձնել 140,000 ադրբեջանցու, սակայն ընդամենը 40,000-ն է բնակվում․ ինչու է ծրագիրը ձախողվում
04.11.2026 | 18:23
Կարևոր բան պիտի լիներ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:20
ԵՄ-ին հայտ ներկայացնելու ժամկետ՝ Փաշինյանից․ ո՞րն է ՀՀ-ի եվրոպական ուղու հաջորդ քայլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:15
ՊՆ-ն դադարեցնում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
04.11.2026 | 18:12
Ըստ ՔԿ-ի՝64.5 մլրդ դրամի վնաս է հասցվել ՀԷՑ-ին // ՌԴ-առաջարկել է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 18:03
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավասու մարմիններին
04.11.2026 | 17:53
Աբովյան համայնքին կվերադարձվի 1,24 մլրդ դրամ արժողությամբ մանկապարտեզը, որը վաճառվել էր տնօրենի որդու ղեկավարած ընկերությանը
04.11.2026 | 17:41
Կրեմլում հույս ունեն, որ Թրամփը կշարունակի իր խաղաղարար ջանքերը՝ անկախ ընտրությունների արդյունքներից
04.11.2026 | 17:30
Ինչպե՞ս են էլեկտրական ավտոմեքենաները փոխում հայաստանյան ավտոշուկան․ Ժամանակն է անցնելու էլեկտրական լուծումների 
Բոլորը

««Իմ քայլ»-ի ձեր պատգամավորները հարկ չե՞ն համարում քննարկել, օրինակ, Մեղրիի վրայով անցնող ճանապարհի հարցը: Ասում են, որ այդ ճանապարհը էստակադայի նման է լինելու և դրա վրա լինելու են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներ»,- ԱԺ նիստի մեկնարկին այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով նախորդ օրը հրադադարի հայտարարության քննարկման իրենց առաջարկի տապալմանը:

Մարուքյանը նկատեց, որ մեքենաները այդ ճանապարհով գնալու-գալու են, իսկ Հայաստանի քաղաքացիները քայլելու են և տակից նայելու են ադրբեջանցիների դրոշներին:

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը հայտնեց, որ  եղել է ԱԺ խորհրդի նիստ, որն ինքն է վարել և որի ժամանակ քվորում չի ապահովվել,  հետևաբար այն պատգամավորները,  ովքեր ներկա չեն գնտնվել՝ հարկ չեն համարել այդ հարցը քննարկել:

«Այն ժամանակ չէին եկել, հիմա եկել են և կարո՞ղ ենք հիմա քննարկել» -, հայտնեց Էդմոն Մարուքյանը և հավելեց, որ բացի ճանապարհից նաև պետք է քննարկվի խաղաղության համաձայնագիրն ընդունելուց հետո մարդկանց գերի վերցնելու փաստը և արդյո՞ք այն հայկական կողմին  հիմք է տալիս Քարվաճառից դուրս չգալու, եթե դա խախտում է հանդիսանում:

Լենա Նազարյանը հայտնեց, որ այդ հարցերը քննարկվել են նախորդ օրվա նիստում, որին ընդդիմադիրները չեն մասնակցել:

«Ձեր առաջարկած նախագծից բոլորովին պարզ չէր, թե ինչ պետք է քննարկվեր և այն որ «Իմ քայլ»-ի պատգամավորները բացակայում էին, դա ոչ անգործություն է, ոչ էլ պատահականություն, դա  դիրքորոշում է, որովհետև պարզ չէր, թե դուք ինչ եք ուզում քննարկել՝ հատկապես այդ լարված իրավիճակում: Հիմա այդ բոլոր հարցերը կարող ենք քննարկել»,- նշեց Լենա Նազարյանը: