Գնացել էինք Վարդան Աթաբեկյանի տուն՝ պարզելու, թե ինչն է խմբակցությունից դուրս գալու պատճառը. Սիմիդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.03.2026 | 17:57
Պուտինը չի առաջարկել պատերազմի համար բիզնեսներից գումար վերցնել, բայց ողջունել է «կամավոր ներդրումները»․ Պեսկով
27.03.2026 | 17:49
ՖԻՖԱ-ն հաստատել է 5 նոր կանոնները ֆուտբոլում
27.03.2026 | 17:48
Անահիտ Ավանեսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.03.2026 | 17:45
ԱՄՆ-ից 300 մլն դոլարի ներդրում Հայաստանում․ մեկնարկում է Firebird-ի տվյալների կենտրոնի ծրագիրը
27.03.2026 | 17:40
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Իրանին հարվածները «կուժեղանան և կընդլայնվեն»
27.03.2026 | 17:32
Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո Միքայել Մարգարյանի նկատմամբ վարույթ է նախաձեռնվել
27.03.2026 | 17:24
Դատավոր Գառնիկ Ստեփանյանն արդարացվել է
27.03.2026 | 17:15
Պապիկյանը Փարիզում «Safran Electronics & Defense» ընկերության պաշտպանության գծով ղեկավարի հետ է հանդիպել․ պայմանագիր է ստորագրվել
27.03.2026 | 17:11
ՄԱԿ-ը պահանջում է ավարտել ԱՄՆ-ի կողմից Իրանի դպրոցի ենթադրյալ հրթիռակոծության հետաքննությունը
27.03.2026 | 17:01
Բազմամիլիարդանոց սխեմաներ ՀԷՑ-ում․ Սամվել Կարապետյանի գործը հասել է դատարան
27.03.2026 | 16:56
Պրահայում Ռուսական տունը Մոլոտովի կոկտեյլներով հարձակման է ենթարկվել
27.03.2026 | 16:48
Նաև սահմանազատման գործընթացի համար. Արայիկ Հարությունյանը` գազատարը տեղափոխելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 16:39
Իրանն արգելում է «թշնամու» հետ կապված նավերի տեղաշարժը Հորմուզի նեղուցում․ երեք նավ հետ է վերադարձվել
27.03.2026 | 16:32
Ո՛չ աղբի փող է տալիս, ո՛չ հաշվետվություն ներկայացնում. ԿԿՀ-ն կրկին տուգանեց Արամ Հարությունյանին
27.03.2026 | 16:29
Ռոնալդուն վերադարձել է «Ալ Նասր»
Բոլորը

Գնացել էինք զրուցելու, հասկանալու, թե մեր գործընկերն այդ հայտարարությունն ինչո՞ւ է արել, որովհետև դրանից մի քանի ժամ առաջ մենք իրար հետ ենք եղել: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանն՝ անդրադառնալով  Վարդան Աթաբեկյանի՝ «Իմ քայլ»-ից դուրս գալու մասին հայտարարությանը և նրա տուն գնալու հանգամանքին։

«Նվազագույնը հինգ պատգամավոր ուզել է խոսել Աթաբեկյանի հետ»,- ասաց Սիմիդյանը:

Նա նկատեց, որ դա մեծ պատմություն է դարձել, մինչդեռ իրենք ընդամենը գնացել էին զրուցելու. «Մտահոգված էինք՝ ի՞նչ է կատարվում»:

Լրագրողները նկատեցին, որ Աթաբեկյանը ժամանակ է տվել իրենց՝ հայտնելով, որ այլապես կհրապարակի ձայնագրությունն: Ի պատասխան՝ Սիմիդյանն ասաց. «Տեղյակ չեմ՝ ինչի մասին է խոսքը»:

Մանրամասները՝ տեսանյութում: