Խոակին Կապառոս. Ուրախ եմ, որ Սարգիս Ադամյանը խաղում է Հայաստանի հավաքականում

Լուրեր

09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
Բոլորը

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հանդես է եկել մամուլի ասուլիսով, որի ընթացքում նա պատասխանել է հայ և վրացի լրագրողների հարցերին, հաղորդում է armsport-ը:

-Սարգիս Ադամյանը Խոակին Կապառոսի գլխավորությամբ առաջին անգամ է հրավիրվում հավաքական: Արդյո՞ք մարզիչը Կարապետյանի փոխարեն կնախընտրի Ադամյանին, թե՞ կօգտագործի երկուսին էլ:

-Իմ որոշման մասին կիմանաք վաղը, բայց ուզում եմ ասել, որ Ադամյանը շատ որակյալ խաղացող է, և ես ուրախ եմ, որ նա մեր հավաքականի ճամբարում է:

-Հյս. Մակեդոնիայի ու Վրաստանի հավաքականների դեմ խաղերում Հայաստանի ընտրանին արագ գոլ խփեց, սակայն հետո չկարողացավ պահել խաղի հաշիվը և ավելի պասիվ սկսեց խաղալ: Ինչպե՞ս եք պատրաստվում լուծել այդ խնդիրը:

-Յուրաքանչյուր խաղ տարբեր է. դժվար է ասել, որ դեպքում ինչպես կընթանա խաղը: Վրաստանի ընտրանին բարդ մրցակից է, բայց մենք վաղն ամեն ինչ կանենք այդ խնդիրը լուծելու համար:

Հիշեցնենք, որ Ազգերի Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակում նախատեսված Հայաստան-Վրաստան խաղը կկայանա վաղը և կմեկնարկի 21:00-ին: