Մեր տղաները կանգնած են Թալիշում, Օմարում․ կանգնել են ու չեն իջնում՝ երդվել են, շատ բարդ հարց է․ Գագիկ Մելքոնյան. Տեսանյութ

Լուրեր

03.05.2024 | 17:35
ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների հարաբերությունների ամրապնդումը
03.05.2024 | 17:26
ՔՊ-ի նվիրատվությունների հետ կապված գործընթաց կա. Աննա Վարդապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 17:18
Տրինիդադ և Տոբագոն որոշել է Պաղեստինն անկախ պետություն ճանաչել
03.05.2024 | 17:11
Գավառի մանկատան այգում գարեջրատուն է եղել․ համոզում էին՝ մանկական սրճարան է․ Վարդապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 17:00
ՌԴ-ն մայիսի վերջին կամ հունիսի սկիզբին նոր հարձակման է պատրաստվում Ուկրաինայի հյուսիս-արևելքում
03.05.2024 | 16:49
ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
03.05.2024 | 16:38
Ուսուցչի հերթական ատեստավորումը կիրականացվի մասնագիտական կարիքի հարցաթերթերի միջոցով՝ գնահատմամբ
03.05.2024 | 16:27
Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա
03.05.2024 | 16:18
Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդման փաստաթղթերը ստուգման համար ուղարկել ենք ԱԱԾ․ դատախազ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 16:07
ՀՀ գլխավոր դատախազի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
03.05.2024 | 16:07
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն Իրանում է․ քննարկվել է տարածաշրջանում իրավիճակը
03.05.2024 | 15:55
44-օրյայի ընթացքում պաշտոնյաների կանայք առևտուր էին անում որոշակի քաղաքներում, տհաճ է․ Գլխավոր դատախազ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 15:51
Բլինքենն ուշադիր հետևում է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին․ Միլլեր
03.05.2024 | 15:42
Արփի Դավոյանն ու Լուսինե Բադալյանն ԱԺ նիստի ընթացքում օնլայն խանութներ են այցելել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 15:33
Կոբախիձեն ԱՄՆ նախկին դեսպանին մեղադրել է Վրաստանում հեղափոխության փորձերին աջակցելու մեջ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանի հետ

Պարո՛ն Մելքոնյան, Հայկական բանակն այս պատերազմում, ըստ մասնագիտական գնահատականների, հերոսական պայքար մղեց, սակայն վերջնարդյունքը հասարակության համար գոհացնող չստացվեց։ Ինչո՞ւ, պատերազմի ելքի մասին ի՞նչ կարող եք ասել։

Մինչև հիմա մեր տղաները կանգնած են այստեղ, էս թևի վրա՝ Օմարի լեռնանցք, Թալիշ։ Կանգնած են զինվորները չեն ուզում իջնել, բայց էնպիսին ա պայմանավորվածությունը, որ ստիպված պիտի իջնենք։ Իսկ ինչ վերաբերում է պատերազմի ընդհանուր ելքին, ուրեմն՝ ճիշտ չկազմակերպվեց էս ամեն ինչը։ Ի սկզբանե հուսալքություն կար, զորքի մեջ մտցրեցին, որ հողը ծախած ա, ինչի եք կռվում, ու էտենց հուսալքեցին։ Մեր զորահավաքային տղաները, որ գալիս էին էստեղ, սրանց տիրություն չէր արվում, ոնց որ դիտավորյալ տիրություն չանեն, անտառներում մնում էին սոված-ծարավ, թողնում գնում էին։ Ու հետո բան էին անում, թե փախել են։ Ո՛չ, ոչ մի տղա չի փախել, բոլոր տղերքը եկել են կռվելու, բայց իրենց կռվցնող չի եղել, չեն ընդունել։ Չեն ընդունել նորմալ ձևով, հրամանատար չի եղել նորմալ ձևով, որ ասենք՝ էդ հրամանատարի ենթակայության տակ անցնեն ու էդ մարդիկ կռվեն։ Շատ բաներ կան, որ էս ընթացքում կպարզվի։ Շատ բաներ կան էլի, էդ ո՞նց եղավ, որ ամսի 7-ին Ստեփանակերտը դատարկում են, ամբողջ ժողովուրդը Ղարաբաղի գնում է Հայաստան ու բոլորին կանգնում հարցնում ենք՝ ո՞ւր եք գնում, ասում ա թե՝ գնում ենք Երևան։ Ո՞վ ա ուղարկել ձեզ․․․ իշխանությունները կամ էսինչ կամ էնինչ մարդը։ Այսինքն՝ էն հոսքը կարելի էր կանգնեցնել և էդ մարդկանց տանել առաջին գիծ։ Բայց դա չեղավ, չեղավ ու էս վիճակը առաջացավ հենց դրանից։

Դուք ասացիք, որ հուսալքություն է սերմանվել։Ո՞ւմ կարող էր պետք գալ Հայոց բանակում հուսալքություն սերմանելն այն պարագայում, որ սա կյանքի ու մահվան, Արցախը կորցնելու կամ պահելու կռիվ էր համարվում։

Ուրեմն, առաջին հերթին, երբ որ դատարկեցին Արցախը՝ ժողովրդին ուղարկեցին Երևան, ղարաբաղցիք, Ղարաբաղի էն տղաները, որ 94-ին հաղթանակներ էին տարել, նրանք չկանգնեցին մինչև վերջ, իրենք էլ թողեցին գնացին։ Իսկ երբ որ թիկունքում կին ու երեխա չկա, նշանակում է՝ էդ տարածքները պիտի հանձնվի։ Ու էտպես էլ արդեն նախօրոք, նախապես եթե վերցնում համեմատական ենք անցկացնում 90-ական թվականների հետ, 90-ականներին Ղարաբաղից ոչ մի մարդ դուրս չի եկել, ոչ մի երեխա ու կին դուրս չի եկել, ու էդ տղաները կանգնել-կռվել են հանուն իրենց ընտանիքի ու հաղթանակները էդ ժամանակ տարվել ա, իսկ էս պատերազմում տենց բան չի եղել։ Բոլորի ընտանիքները եղել են Հայաստանում, բոլորի ուշքն ումիտքը եղել ա Հայաստանը, ոչ թե առաջին գիծը։ Էս ա հիմնական պատճառներից մեկը։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը օրեր առաջ մի քանի հանգամանք ներկայացրեց, նշելով, որ ըստ էության, ԱԱԾ ստորաբաժանումների որոշ անդամներ հրաժարվել են իր հետ գնալ «Եղնիկների» ուղղությամբ կամ որոշ ստորաբաժանումներ հրաժարվել են Շուշիի համար պայքարել։ Նման դեպքեր իսկապես եղե՞լ են, ի՞նչ կարող եք ասել։

Ես հնարավորություն չեմ ունեցել լսելու, թե ինչ է ասել Արայիկ Հարությունյանը, բայց ինչ-որ ասելէ  ինքը ես չեմ կարող մեկնաբանել։ Բայց այո, ստորաբաժանումներ եղել են, որ հրաժարվել են կռվելուց, եղել են։

Այս օրերին համեմատական է տարվում Հայաստանի և Ադրբեջանի բանակների սպառազինության մակարդակի միջև։Որոշ գնահատականներում նշվում է, որ այս տարիներին միլիարդավոր դոլարների զենք էր կուտակել Ադրբեջանը, ինչի դեմ մարտի դաշտում հակախաղ չուներ հայկական կողմը։ Այս 20-25 տարիների ընթացքում բանակը չէինք կարողացել համապատասխանեցնել հակառակորդի հնարավորություններին։ Ձեր գնահատականը ո՞րն է։

Ունենայիք, ո՞վ էր ձեզ բռնել ասել մի ունեցեք։ Ապրիլյան դեպքերից պարզ էր դառնում արդեն, որ մենք պետք է կարողանանք օդում հավասարություն պաշտպանել, բայց մենք հակաօդային միջոցներ այդպես էլ չունեցանք, մեր օդը մնաց բաց մինչև վերջին հինգ օրը, օդը բաց ա եղել։ Իրենք ձեռ առնելով այ սենց եկել են ռմբակոծել են, գնացել են։ Օդը բաց էր, դրա համար ապրիլյան դեպքերից հետո մենք պետք է մտացեինք հակաօդային պաշտպանության մասին։ Էդ էր ամենակարևորը, որ մենք չարեցինք ու չկարողացանք անել։

Այսօր ի՞նչ տրամադրություն է զորքերում։

Զորքերում տղաները կանգնած են ու երդվել են, որ չեն իջնելու։ Հասկանո՞ւմ եք, շատ բարդ ա էդ տղաներին իջեցնելը։ 18-20 տարեկանները կանգնել են ու չեն իջնում, հրաման կա, չեն իջնում, կանգնել չեն իջնում։

Ռոբերտ Անանյան