Թբիլիսիում ընդդիմությունը կրկին բողոքի ակցիա է անցկացնում խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով

Լուրեր

08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
Բոլորը

Վրաստանում ընդդիմությունը հոկտեմբերի 31-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով հերթական բողոքի ակցիան է անցկացնում Թբիլիսիում :Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ինչքան էլ ցուցարարներին ցրեն, միևնույն է մենք շարունակելու են հավաքվել»,- ասել է ընդիիմության առաջնորդներից Նիկա Մելիյան:

Բողոքի ակցիան մեկնարկել է տեղի ժամանակով ժամը 15-ին: Մինչ այդ «Միասնական ազգային շարժում» և «Եվրոպական Վրաստան՝ շարժում հանուն ազատության» ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները երթով շարժվել են դեպի խորհրդարանի շենք: Նրանք փակել են Ռուսթավելի փողոցը, որտեղ գտնվում է խորհրդարանը:

Միևնույն ժամանակ այսօր Վրաստանում ԱՄՆ դեսպանատանը իշխող «Վրացական երազանք» կուսակցության և ընդդիմության ներկայացուցիչները, ճգնաժամից դուրս գալու, բանակցությունների հերթական փուլն են անցկացրել: Հանդիպումը մեկնարկել է բողոքի ակցիայից ժամեր առաջ, բայց ավարտվել է անարդյունք: Կողմերը պայմանավորվել են ևս մեկ հանդիպում անցկացնելու մասին:

Ընդդիմությունը խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ակցիաներ է անցկացնում նոյեմբերի 8-ից:

Վրաստանում մեծամասնական ընտրակարգով ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 21-ին՝17 ընտրատարածքներում:ԿԸՀ-ը քննարկել է ընդդիմության և Վրաստանի երիտասարդ իրավաբանների միության բողոքները՝ շրջանային հանձնաժողովների ամփոփ արձանագրությունների վերաբերյալ և ոչ մեկը չի բավարարել: Հիշեցնենք, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 31-ին: Խորհրդարանի 150 մանդատի համար պայքարում էր 48 կուսակցություն և 2 դաշինք: Առաջատարը եղել է «Վրացական երազանք» կուսակցությունը: