Խոստացել եմ՝ վանքից տեղ չեմ գնալու, Աստծո հրաշքին եմ սպասում․ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.04.2026 | 19:17
Հայաստանի Մ-17 հավաքականը Երևանում պարտվեց Հունգարիային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 19:00
Գուցե կան տողատակեր, որոնցից տեղյակ չենք, բայց չենք կարող Ցեղասպանության վրա խաչ քաշել. Արա Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 18:58
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը կիսաեզրափակիչում պարտվեց Զաուր Ուգուևին
25.04.2026 | 18:26
Գազայի հատվածում անցկացվում են առաջին ընտրությունները 2006 թվականից ի վեր
25.04.2026 | 18:02
Փաշինյանը ներկա է գտնվել Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի հիմնարկեքի արարողությանը
25.04.2026 | 17:26
Ինչ գործ բռնել եմ, միշտ ստացվել է, միայն 2021-ին չի ստացվել․ Ռոբերտ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 16:31
Ես դատում եմ և պատրաստ եմ այդ նույն դատով դատվել․ Փաշինյանը՝ քաղաքացուն․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 16:15
Պատրաստ ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ բանակցություններին Ադրբեջանում. Զելենսկի
25.04.2026 | 15:40
Մեզ պետք է հասկանալ՝ ինչքան երջանիկ ենք, որ ունենք Հայաստանի Հանրապետությունը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 15:08
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը երկու տպավորիչ հաղթանակով դուրս եկավ կիսաեզրափակիչ
25.04.2026 | 14:28
Իշխանափոխությունից հետո համաներում ենք հայտարարելու․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 14:09
«Բավարար առաջադիմություն ունեցող ուսանողների համար Ակադեմիական քաղաքում կրթությունը կլինի անվճար»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 13:54
Վաշինգտոնում, Չարլզ III թագավորի այցից առաջ, սխալմամբ Բրիտանական դրոշի փոխարեն կախել են Ավստրալիայի դրոշը
25.04.2026 | 13:30
Էդուարդ Սպերցյանը նշել է «Կրասնոդարի» ամենասկզբունքային մրցակիցներին
25.04.2026 | 13:10
Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
Բոլորը

Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը շարունակում է Դադիվանքում օրհնել ու մկրտել ցանկացողներին։

«Ես արդեն հոգնել եմ, էնքան խոսել են: Ի՞նչ է փոխվում, այ սա ի՞նչ է փոխում: Ամբողջ աշխարհն ինձնից խոսք է ուզում, այս խոսքը հասնո՞ւմ է աշխարհին, կույր մարդկանց հասնո՞ւմ է, կույր երկրներ հասնո՞ւմ է մեր խոսքը: Ասեմ ձեզ հետևյալը` դեռ հույս ունեմ, Աստծո հրաշքին եմ սպասում, որ այս հարցը միայն Աստված է լուծելու: Մենք` մահկանացուներս, չենք կարողանում ճիշտ կողմնորոշվել, և այս պատմական եկեղեցին, որը դարեր ի վեր ծառայել է, օրհնել է մեր ժողովրդին, այսօր մենք սկուտեղի վրա ուզում ենք մատուցել, ես չեմ ուզում առհասարակ: Այն երկրներին, այն անձանց, որոնք սրա արժեքը չգիտեն…  ինչի՞ համար, ես մնալու եմ այստեղ, ես մնալու եմ իմ եկեղեցում»։

Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը նշեց, որ ժամանակավոր տեղափոխում են ասեղնագործ խաչքարերը, քանի որ չգիտեն վաղն ինչ է լինելու՝ հիշեցնելով Նախիջևանի խաչքարերի պատմությունը։ «Մեր հարևանը չի սիրում հայի ձեռագիրը, իրենք ունեն իրենց սև ձեռագիրը, և եթե գան, Աստված մի արասցե, հիշում եք Նախիջևանի խաչքարերը, նույն ճակատագրին կարող են արժանանալ կամ միգուցե ավելի վատ: Խաչքարերն են տեղափոխում, բայց այս հոգևոր աշխարհը չեն կարողանում տեղափոխել, եթե հնարավոր լիներ, կտեղափոխեին»։

Տեր Հովհաննեսը նշեց, որ շարունակում են եկեղեցում ամուսնանալ և մկրտվել: «Այսօր ես և մկրտություններ ունեմ, և նշանդրեք, և պսակ», – նշեց Տեր Հովհաննեսը։

Արցախի նախագահի հեռախոսազրույցի մասին ևս խոսեց՝ շեշտելով՝ այն մնում է ուժի մեջ։ Իսկ թե ինչին է հղում արել ԱՀ նախագահը հարցին ի պատասխան Տեր Հովհաննեսը նշեց․ «Եթե այդ ամենը թղթի վրա է, կարող է այդ թուղթն ամեն վայրկյան փոխվի։ Եվ ես դրան սպասում եմ։ Ուղղակի մարդկանց մեջ մեծ խուճապ կա։ Եվ այս պատերազմը մենք պարտություն չենք կրել, խուճապն է մեզ հաղթել, խուճապը մեզ հաղթեց»:

Դադիվանքի ազատագրումից հետո 1993թ.-ին Տեր Հովհաննեսը առաջինն է եղել, որ մտել է վանք, ասում է՝ չեմ հեռանալու, շարունակելու եմ իմ աղոթքներն անել, որ Տերը լսի։

Տեր Հովհաննեսին հետ Դադիվանքում են մնալու կամավորների ջոկատը։ Ջոկատի անդամներից մեկը նշեց՝ «Մահապարտների ջոկատ կա Հայր սուրբի տրամադրության տակ, ու չի լքելու վանքը։ Կամավորների խումբ է, ու շատ ենք։ Մենք վանքապատկան ենք, դուրս չենք գալու վանքից»: