ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել առողջական խնդիրների պատճառով՝ անհետաձգելի բժշկական օգնությունն արտերկրում շարունակելու նպատակով. այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊԵԿ մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը:
«Հարգելինե’րս, ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել առողջական խնդիրների պատճառով՝ անհետաձգելի բժշկական օգնությունն արտերկրում շարունակելու նպատակով:
Հորդորում ենք ՊԵԿ նախագահի տեղակալի դիմումի վերաբերյալ տեղեկատվությունը չշահարկել: Պարոն Փաշայա’ն,մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,-գրել է Մկրտչյանը: