Սիրելի արցախցիներ, մի՛ հրկիզեք ձեր տները, հայ ժողովուրդը պետք է իր տունը պաշտպանող լինի, ոչ թե՝ հրկիզող. Աննա Հակոբյան

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրել է.

 

«Մեր բանակը, մեր զինվորը անհավասար ու անարդար պատերազմում կանգնեցին մինչեւ վերջ։ Նրանք միայնակ հերոսաբար կռվեցին մի քանի երկրի բանակների դեմ՝ դիմակայելով առջեւից թշնամու, թիկունքից թուլամորթների ու դավաճանների հարվածներին։

2018-ին մենք անհավասար պայքարում հաղթեցինք պետության թալանչիներին, որպես քաղաքացի ուղղեցինք մեր մեջքը, որովհետեւ հավատացինք մեր հաղթանակին ու չընկրկեցինք նրանց դիզած միլիոնների ու ուժի առաջ։

Որպես պետություն եւ ժողովուրդ մենք կուղղենք մեր մեջքը եւ կհաղթենք ամբողջ աշխարհին միայն մի պարագայում, եթե մեկ մարդու նման հավատանք մեր հաղթանակին, հաղթահարենք մեր վախերը, արմատախիլ անենք մեր միջի դավաճաններին եւ չընկրկենք ոչ մի ուժի առաջ։

Սիրելի արցախցիներ, մի՛ հրկիզեք ձեր տները։ Հայ ժողովուրդը պետք է իր տունը պաշտպանող լինի, ոչ թե՝ հրկիզող։

Մենք կհաղթահարենք մեր ներքին խնդիրները, կուղղենք մեր սխալները, եւ դուք կվերադառնաք ձեր տները։ Մենք դա կանենք բոլորս միասին, ամենօրյա քրտնաջան աշխատանքով այնքան, որքան պահանջվի։

Մենք որպես ժողովուրդ եւ պետություն կուղղենք մեր մեջքը։ Հայ ժողովուրդը այլեւս երբեք 1915 թիվ թույլ չի տալու, ամբողջ աշխարհի անտարբեր հայացքի ներքո չի ցեղասպանվելու»։