Մոսկվան ձգտում է, որ հայկական բանակի ձախողումներն ազդեն Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականության վրա. ամերիկացի վերլուծաբաններ

Լուրեր

20.05.2026 | 18:10
Ծառուկյանը պնդում է՝ «Արարատցեմենտն» օրինական է մասնավորեցրել // Վիզաների ազատականացումն ավելի մոտ է․ ԼՈՒՐԵՐ
20.05.2026 | 18:03
«Կրասնոդարի» ֆուտբոլիստները ստացել են ՌՊԼ-ի արծաթե մեդալները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 17:54
ԵՄ-ն Իտալիայի նախկին վարչապետ Դրագիին դիտարկում է Պուտինի հետ բանակցողի դերում. FT
20.05.2026 | 17:48
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է
20.05.2026 | 17:43
«Միասնության թևեր»-ի քարոզարշավն Արաբկիրում․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 17:39
Նարեկ Կարապետյանը` իրենց վերագրվող ընտրակաշառքի վերաբերյալ գաղտնալսումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 17:28
ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը
20.05.2026 | 17:19
Գագիկ Ծառուկյանը Կապանում է․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 17:07
Անչելոտին նշել է ԱԱ-2026-ի ֆավորիտներին
20.05.2026 | 16:56
Դիմել եմ ՌԴ դեսպանատուն պարզաբանում ստանալու համար. Նարեկ Կարապետյանը` ՌԴ քաղաքացի լինելը հերքում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 16:48
ԲՀԿ անդամների հրատապ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 16:45
ԱՄՆ-ը և Իսրայելը պատրաստվում էին Իրանում իշխանության բերել նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին. NYT
20.05.2026 | 16:40
Քաղհասարկությունը Արթուր Օսիպյանի հետապնդումը անհիմն ու քաղաքականապես մոտիվացված է համարում
20.05.2026 | 16:30
ՀՀ-ում բանտարկությունների զգալի աճ է գրանցվել. Եվրոպայի խորհրդի զեկույցը
20.05.2026 | 16:28
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը Քասախում․ ՈւՂԻՂ
Բոլորը

Ամերիկացի վերլուծաբանները քննարկում են Հայաստանում ստեղծված իրավիճակը և գործող իշխանության ապագան հետպատերազմյան փուլում: Բազմաթիվ հարցերի պատասխաններ մնում են դեռևս անորոշ. գրում է amerikayidzayn.com-ը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողություններն ու ստորագրված համաձայնագիրը զգալիորեն փոխեցին իրադրությունը հակամարտության գոտում:

«Եթե նախկինում ՀՀ-ը գերիշխում էր ռազմավարական տարածքների մեծ մասի վրա, ապա այժմ դա անում է Ադրբեջանը: Մենք ականատես եղանք, թե ինչպես է փոխվում ուժերի հարաբերակցությունը»,- ասում է Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Փոլ Սթրոնսկին:

Այս նոր իրավիճակն ու ռուս-հայ-ադրբեջանական հրադադարի համաձայնագիրը սպասելի դժգոհության ալիք բարձրացրերց հայ հանրային տարբեր շրջանակներում: Հնչեցին բազմաթիվ մեղադրանքներ և արդարացումներ՝ սկսած գործող իշխանության հասցեին ուղղված դավաճանության մեղադրանքներից մինչև պարտվողական համաձայնագիր կնքելու այլընտրանքի բացակայություն: Վերլուծաբան Մայքլ Ռուբինը հույս ունի, որ Հայաստանում եթե պետք է տեղի ունենան հնարավոր փոփոխությունները, ապա լինեն միմիայն ժողովրդավարական գործընթացների հիման վրա: Հակառակ դեպքում Հայաստանի կորուստները, ըստ վերլուծաբանի, կլինեն էլ ավելի մեծ:

«Ղարաբաղի հարավային հատվածի ու Շուշիի կորուստը է՛լ ավելի ողբերգական կդառնա հայկական կողմի համար, եթե այդ պատճառով Հայաստանում նահանջ ապրի ժողովրդավարությունը: Դա կլինի ողբերգություն»,- գտնում է Ռուբինը:

Վերլուծաբան Փոլ Սթրոնսկին կիսում է մտահոգությունները Հայաստանում ժողովրդավարական գործընթացի նահանջի վերաբերյալ: Նա դատապարտում է նախօրեին տեղի ունեցած անկարգություններն ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հանդեպ բռնությունը՝ այն որակելով ամբոխավարություն, որը որևէ կապ չունի ժողովրդավարական գործընթացի հետ: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է թափանցիկության ավելի բարձր աստիճան, գտնում է վերլուծաբանը՝ վկայակոչելով համաձայնագրի ստորագրման գաղտնի բնույթը:

«Կարծում եմ, որ կարևոր է կառավարման համակարգում և հանրության առջև ունենալ ավելի մեծ թափանցիկություն, որը դյուրին չէ, իհարկե: Բայց կարծում եմ, որ զայրույթի ցնցումի մեծ մասը առաջացավ այս նոր իրավիճակին պատրաստված չլինելուց, կորուստներից և այն դժվարին փուլից, որը վերապրեց Հայաստանը և նրա զորքերը վերջին վեց շաբաթվա ընթացքում»,- ասում է Սթրոնսկին:

Նա կարևորում է երկրում հետագա ժողովրդավարական բարեփոխումների, հակակոռուպցիոն պայքարի ու թափանցիկ կառավարման անհրաժեշտությունը: Դա կարևոր օրակարգ է իշխանության համար Հայաստանում անկախ նրանից, թե կհաջողվի, արդյոք, Փաշինյանին պահպանել իշխանությունը, թե՝ ոչ:

«Փաշինյանը, որպես ներկայիս ղեկավար, պատասխանատվություն է կրում այսօր ստեղծված կացության համար, սակայն արդյոք նա պատասխանատու է երկար տարիներ ի վեր առկա ռազմական ոլորտի խնդիրների համար: Ֆինանսական շատ միջոցներ են դուրս բերվել երկրից, ու դա արվել է ոչ թե Փաշինյանի, այլ ուրիշների կողմից: Դա ընդգծում է կարևորությունը՝ կրկնապատկելու ջանքերը բարեփոխումների օրակարգում և հակակոռուպցիոն պայքարում, քանի որ կոռուպցիան խափանում է պետության անվտանգությունը»,- ասում է Սթրոնսկին:

Ռազմաքաղաքական ոլորտի վերլուծաբան Մայքլ Քոֆմանն էլ չի բացառում, որ Ռուսաստանն ամեն կերպ փորձել է Հայաստանը ներկայացնել ոչ թե որպես դաշնակից, այլ «հաճախորդ» պետություն: Հայաստանի նկատմամբ այս մոտեցման արդյուքում Երևանի թուլացած դիրքերի գործոնը վրիպել է Փաշինյանի վարչակազմի ուշադրությունից:

«Հավանաբար դա անհրաժեշտ է նրա համար, որպեսզի ժամանակի ընթացքում կամ էլ այս փուլում Փաշինյանը փոխարինվի Մոսկվայի համար ավելի ընդունելի ու ցանկալի վարչապետով»,- ընդգծում է նա:

Քոֆմանը կարծում է, որ Մոսկվան ձգտում է նրան, որ հայկական բանակի ձախողումներն ազդեն Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականության վրա: Ընդհանուր առմամբ ամերիկացի վերլուծաբանները համակարծիք են՝ գործող վարչապետ Փաշինյանի քաղաքական ապագան դեռևս անորոշ է: Հետագա զարգացումները պարզաբանում կմցնեն այս հարցում: