Մխիթարյանը` FIFA-21-ի շաբաթվա թիմում

Լուրեր

09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
Բոլորը

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է FIFA 21-ի շաբաթվա թիմում։

FIFA 21-ի շաբաթվա հավաքականում են ևս 23 ֆուտբոլիստներ` այդ թվում Մեսսին, Կոնտեն, Լոզանոն և այլոք:

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 7-րդ տուրում «Ռոման» արտագնա խաղում մրցեց «Ջենոայի» դեմ: Հայ կիսապաշտպանն իրեն ընձեռված առիթն օգտագործեց առաջին կեսի ավելացված րոպեին` գլխով գնդակն ուղարկելով մրցակցի դարպասը: Երկրորդ կեսի մեկնարկում «Ջենոա»ն վերականգնեց հաշվի հավասարությունը: Սակայն նույն Մխիթարյանը 66-րդ րոպեին կրկին գրավեց «Ջենոայի» դարպասը` դառնալով դուբլի հեղինակ: Չբավարարվելով ձեռք բերածով՝ Մխիթարյանը դարձավ հեթ-տրիկի հեղինակ` աչքի ընկնելով նաև 85-րդ րոպեին: «Ջենոա»-«Ռոմա»` 1:3:

Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև, որ Հենրիխ Մխիթարյանին չեն թույլատրում միանալ Հայաստանի ազգային հավաքականին: Նոյեմբերի 7-ին «Ռոմա» ֆուտբոլային ակումբից ՀՖՖ ուղարկվեց Հռոմի շրջանային առողջապահական համակարգի կողմից գրված ևս մեկ նամակ, որում, հղում տալով Իտալիայում ընդունված առողջապահական նոր օրենքին, նշվում է, որ «Ռոմայում» ընդգրկված ֆուտբոլիստները չեն կարող մասնակցել ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող սպորտային որևէ միջոցառման մինչև կարանտինի ժամանակահատվածի ավարտը: Ֆուտբոլիստները պետք է ինքնամեկուսանան ակումբի բազայում և չեն կարող լքել Իտալիայի սահմանները, հետևաբար, նաև միանալ իրենց երկրների հավաքականներին: