Իրար թշնամի հայտարարելով, ասելով՝ բոլորը ստոր են ու ծախվել են, որևէ տեղ չենք հասնի․ քաղաքական խոսակցություն է պետք․ Զարուհի Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
09.06.2026 | 20:14
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը այցելել է Սյունիք
09.06.2026 | 20:00
Վստահ եմ՝ ԱԺ անցած ընդդիմադիր ուժերում կլինեն անձինք, ում հետ ՔՊ-ն կաշխատի․ կլանային շահերը ցածր կդասեն պետականից․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 19:58
Ընթանում է ընտրությունների արդյունքների վերահաշվարկը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի հետ

– Տիկի՛ն Հովհաննիսյան, երկու օր է՝ պատերազմական գործողությունները դադարեցված են, և 17 քաղաքական ուժեր բողոքի ակցիա են կազմակերպել։ Գիտենք՝ մթնոլորտը բավականին շիկացած է։ Այս իրադարձությունները Ձեզ ինչպե՞ս են երևում։

– Իրականում, այո՛, իսկապես մթնոլորտը շատ շիկացած է, որովհետև սպասելիքները բոլորովին այլ էին, բոլորովին այլ էր, համենայն դեպս, Հայաստանի քաղաքացիների համար։ Եվ այն փաստաթուղթը, որն ի հայտ եկավ, բոլորովին այլ իրողություն արձանագրեց, և դա առաջացրել է բավական լուրջ ցնցում հասարակության մեջ։ Մարդիկ ցանկանում են ունենալ պատասխաններ՝ ինչո՞ւ այսպես ստացվեց։ Նախորդող փուլը շատ հուսադրող էր այն պատճառով, որ առաջին անգամ մենք տեսնում էինք բավական լուրջ համախմբում, հասարակության ներդրում այս կարևորագույն խնդրում, թե ինչպես պաշտպանել, ինչպես մասնակցել այդ պաշտպանությանը, ինչպես օգնել տեղահանվածներին, ինչպես աջակցել պետությանը։ Հասարակությունը միահամուռ ներգրավվել էր պաշտպանության գործում։ Միևնույն ժամանակ, մենք տեսնում էինք նաև համախմբված հայության կերպարը տարբեր երկրներում։ Այսինքն՝ բարձրացած էր ոգին բավական թեժ կետի, և այստեղ լուրջ ազդեցություն ուներ թե՛ Ցեղասպանության տրավմայի հետ կապված հղումը, որ սա կարող է լինել երկրորդ Ցեղասպանություն,

– Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ուղիղ եթերում մի քանի հանգամանք ներկայացրեց, որի մասին մինչ այս պետական պաշտոնյաները հանրայնորեն չէին բարձրաձայնել։ Ընդամենը երկու դրվագի մասին շատ կարճ։ Արայիկ Հարությունյանն ասաց՝ հոկտեմբերի 18-ին էր, կամավորական լինի, թե պահեստազորային, զորքին թողել են մենակ, օրինակ՝ «Եղնիկներ» շատ քչերն են գնացել։ Մյուսը, որ 1.500 հոգի փախչում էր Հադրութից մի քանի դիվերսանտի առաջ։ Հաջորդը՝ ասաց, որ գնդապետ Գրիգորի Սահակյանը զեկուցել է, որ Հայաստանից ժամանած երկու գումարտակ հրաժարվել է Շուշիի պաշտպանման օպերացիայից։ «Ո՞վ է ծախել։ Դավաճանել ենք մեզ ազգովի, դավաճանը մենք ենք, որ զինվորներին թողել ենք մենակ»,- ասաց Արայիկ Հարությունյանը։ Ո՞րն է Ձեր մեկնաբանությունը։

– Ես ռազմական փորձագետ չեմ և, միգուցե, որևէ մեկը, որն այնտեղ չի եղել, չի կարող այդ հարցին պատասխանել, որովհետև մենք այդ ամբողջ պարզաբանումները լսում ենք «պոստ ֆակտում»՝ փաստաթղթի իրողություն դառնալուց հետո։ Մինչ այդ լսում էինք միայն հերոսական կոչեր, որ բոլորը հերոսաբար պաշտպանում են, բոլոր դիրքերը մերն են և այլն։ Ընդհանրապես չի վիճարկվում, թե ինչպիսի ռազմական գործողություններ են կատարվում, այստեղ ավելի շատ մարդկանց մոտ առաջացել է հուսահատության և տարակուսանքի ալիք, թե ինչպես է հայտնվում այդ լուրը, ինչպես է այդ լուրը շարունակում պարզաբանվել՝ կտոր-կտոր, մասնատված, ոչ կոնսոդիլացված ձևով։ Մենք պետություն ենք, ի վերջո, և ունենք պետական տարբեր մարմիններ՝ Կառավարություն, Ազգային ժողով, որտեղ պիտի գնա քաղաքական խոսակցություն։ Դա շատ կարևոր է հանրային հաշվետվողականության տեսանկյունից։ Իսկապես մեզ հետ կատարվել է բավական լուրջ ցնցում, որևէ մեկը նույնիսկ նախորդ օրը չէր նախապատրաստել, որ մենք ունենալու ենք նմանատիպ փաստաթուղթ։ Զիջումների մասին եղել էին ակնարկներ։ Հիմա մենք կխոսեն՝ ով էր պատրաստ, ով չէր պատրաստ, քանի չկա հանրաքվե, չես կարող ասել՝ հասարակության ո՞ր մասն էր պատրաստ դրան։ Կարելի է ասել՝ քաղաքական ուժերի մեծ մասը, և գիտենք՝ որոնք են այդ ուժերը, այո՛, նրանք ձգտում են իշխանության, և ցանկացած առիթ, ցանկացած ներքաղաքական, արտաքին քաղաքական խնդիր, պատերազմ օգտագործելու են՝ իշխանության գալու համար։ Բայց թե հանրության որ շերտ էր պատրաստ կամ որ շերտը պատրաստ չէր զիջումների, դժվար կարող ենք ասել, որովհետև որևէ հանրաքվե, որևէ փաստաթուղթ, նույնիսկ սոցիոլոգիական հետազոտություն չի կատարվել այդ ուղղությամբ։ Ցանկացած քաղաքացի, որը ընտրել է երկրի ղեկավարությանը, պետք է ստանա այս կարևորագույն հարցի շուրջ պատասխանները։ Արդյո՞ք պատասխանները հնչում են այս իրավիճակին ադեկվատ կերպով։ Կարող ենք ասել, որ ոչ, որովհետև միայն լայվ եթերները այս իրավիճակին համարժեք չեն։ Մենք պետք է ունենայինք ինստիտուցիոնալ, կազմակերպված քաղաքական խոսակցություն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան