Կա հարց՝ ինչո՞ւ սեպտեմբերի 27-ին զինադադար չի կնքվել, որովհետև այն կարող էր բավարարվել միայն 7 շրջանները հանձնելու պայմանով, Իսկ մենք  հավատում էինք, որ Արցախի ՊԲ-ն, հայ ժողովուրդը կկարողանան այնպես անել, որ  պարտադրենք հրադադար. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.07.2026 | 22:57
ԱԺ պատգամավորի երդման տեքստը կփոփոխվի․ օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել
01.07.2026 | 22:41
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին
01.07.2026 | 22:26
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
01.07.2026 | 22:05
ԱԱ-2026. Անգլիան դժվարությամբ դուրս եկավ 1/8 եզրափակիչ, Հարի Քեյնը՝ հաղթական դուբլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:00
Ուրսուլա ֆոն դեր Լայենը գալիս է լուրջ ծրագրով՝ աջակցելու ՀՀ-ին․ ՌԴ-ն հակահայկական է՝ սահմանափակումներ մտցրեց․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 21:57
Պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել
01.07.2026 | 21:39
Թրամփը հայտարարել է, որ Իրանի ապամիջուկայնացման գործընթացը «լավ է ընթանում»
01.07.2026 | 21:25
ԵՄ-ն 200 մլն եվրո կհատկացնի Հարավային Կովկասում կապի նախագծերի, 20 մլն եվրո՝ խաղաղությանն ուղղված նոր ծրագրի համար․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
01.07.2026 | 21:13
Վարչական դատարանը բավարարել է Մայր Աթոռի հայցն ընդդեմ ոստիկանության
01.07.2026 | 20:51
Ռուսաստանը սկսել է բենզին ներմուծել Հնդկաստանից. Reuters
01.07.2026 | 20:47
Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ Ալիևը՝ ԵՀ նախագահին
01.07.2026 | 20:36
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց «Ինտերի» հետ պայմանագիրը
01.07.2026 | 20:30
Եթե ՌԴ-ն գազն անջատի, ՀՀ-ն պիտի ԵՄ-ից գնի այն գազը, որն իրենք Ադրբեջանից են գնել․ դա փրկօղակ կլինի․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 20:21
Հայտնի են Հայաստանի լողափնյա վոլեյբոլի առաջնության հաղթողները
01.07.2026 | 20:11
Ռուս զինվորականները Չինաստանում գաղտնի զորավարժություններ են անցկացրել․ անձամբ Պուտինն է հաստատել․ Reuters
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում խոսել է վերջին իրադարձությունների մասին․

«Ինչո՞ւ եմ ես կայացրել այսպիսի որոշում։ Այսպիսի որոշում կայացրել եմ այն բանից հետո, երբ բանակը շարունակաբար պնդել է նման քայլի գնալու անհրաժեշտությունը։ Պատկերացնում եք չէ՞՝ բանակն ասում է՝ պետք է կանգնել, որովհետև մենք ունենք որոշակի խնդիրներ որոնց լուծման հեռանկարը կամ չի երևում, կամ այդ խնդիրները լուծելու ռեսուրսը սպառված է, ունենք որոշակի պրոբլեմներ, բախվել ենք այնպիսի տարօրինակ դեպքերի, երբ, օրինակ, զորամասը պետք է մարտական նպատակով տեղափոխվի, բայց այդ գնդի դռները տվյալ բնակավայրի բնակիչներ փակում են, շրջափակում են դռները և թույլ չեն տալիս զորամասից մեքենաները դուրս գան։ Մենք ունեցել ենք այսպիսի տասնյակ դեպքեր, և որի արդյունքում մենք ունենում ենք առաջնագիծ տեխնիկա, գունդ հասցնելու խնդիր։ Շատ դեպքերում արվել է կոշտ միջամտություն, որոշ դեպքերում չի արվել այդ միջամտությունը։ Սա բերել է լուրջ և ծանր հետևանքների, ինչը տեսել ենք առաջնագծում։

Հաջորդ պրոբլեմը զորահավաքային հարցին է վերաբերվում։ Կյանքը ցույց տվեց, որ քաղաքացիական կյանքից եկած մարդիկ այնքան էլ պատրաստ չեն ռազմական գործողություններին, կորցնում են մարտունակությունը, և խնդիրներ են առաջացել։ Նույնը վերաբերվում է կամավորների որոշակի շերտի, որոնք քաղաքացիական կյանքից եկել են կամավոր, բայց ինչ-որ պահի մարտունակության խնդիրներ են առաջանում։ Սա չի նշանակում, որ բոլոր կամավորները և ՄՈԲ ռեսուրսը նույն վիճակում է եղել, ունեցել ենք մարդիկ, որոնք հերոսական կռիվ են տվել։

Մենք բախվել են որոշակիորեն դասալքության պրոբլեմին, որը, ցավոք, ոչ մի կերպ հնարավոր չի եղել լուծել։ Ես չեմ ուզում ավելի մանրամասնել, բայց որպես նախնական՝ սա ուզում եմ ընդգծել։ Մենք ունեցել ենք հետևյալ պրոբլեմը՝ լավ կռվող զինվորները, կամավորները, իրենց փոխարինող չեն ունեցել։ Մարդուն պետք է հանգստանալու հնարավորություն տալ, բայց քանի որ ՄՈԲ ռեսուրսի, կամավորների, մարտունակության անկման և դասալքության արդյունքում ունեցել ենք պրոբելմներ, եղել են մարդիկ, որոնք մեկ ամիս շարունակ չեն փոխարինվել վերը նշված պատճառներով։

Այլ պատճառներին ես ժամանակի ընթացքում կանդրադառնամ, ահա սրանք ստեղծել են լուրջ պրոբլեմներ, մեր բանակը և Արցախի քաղաքական ղեկավարությունը խնդիր է ձևակերպել շատ հստակ, որ պետք է ժամ առաջ կանգնեցնել պատերազմը, հակառակ դեպքում հետևանքները կլինեն շատ ավելի ծանր։ Սա ծանր որոշում է եղել, որը գիտեինք, որ պետք է վրդովմունք առաջացնի, մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որն այլընտրանք չուներ։

Կա հարց՝ ինչո՞ւ սեպտեմբերի 27-ին հրադադար կամ զինադադար չի կնքվել, մի պարզ պատճառով՝ սեպտեմբերի 27-ին զինադադարի պայմաններոը նույնն էին, զինադադարը կարող էր բավարարվել միայն ձեզ և մեզ հայտնի 7 շրջանները վերադարձնելու կամ հանձնելու պայմանով։ Իսկ մենք նման քայլի չէինք կարող գնալ, որովհետև մենք հավատում էինք, որ Արցախի ՊԲ-ն, հայ ժողովուրդը, մենք կկարողանանք այնպես անել, որ ոչ թե մենք շահագրգիռ լինենք հրադադարով, այլ մենք պարտադրենք հրադադար, ինչը տեղի չունեցավ իմ թված պատճառների բերումով։ Մենք չէինք կարող մտածել, որ տարածքներ հանձնելը հրադադարի հասնելու ճիշտ ճանապարհ է։ Հարց կնչի՝ ինչու որոշեցինք գնալ նման քայլի, որովհետև բանակի զեկույցները, կարծիքը, գնահատականը լսելով, մեզ համար ակնհայտ դարձավ՝ այսպես հետագա շարունակության հետևանքները լինելու են շատ ավելի ծանր և ինչքան էլ ծանր լինի, այս պահին պետք է ուղղակի կանգ առնել՝ գտնել ձևը որևէ ձևով, այո՛ , ընդունել պայմաններ, որոնց առնվազն մի մասը անխուսափելիորեն կբավարարվեին, տեղի կունենային ռազմական գործողությունների հետագա շարունակման պարագայում։ Սա է ճշմարտությունը»։