Թուրքիայում քրդամետ կուսակցությունը պահանջում է Էրդողանի հրաժարականը

Լուրեր

10.06.2026 | 17:23
Պիերո Աուիզիլիո․ «Մխիթարյանը կմնա «Ինտերում»»
10.06.2026 | 17:16
Կարապետ Գուլոյանի նկատմամբ ընտրվել է տնային կալանք և 20 մլն դրամ գրավ խափանման միջոց
10.06.2026 | 17:01
Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
10.06.2026 | 16:57
Վստահ եմ` թիմակիցներս հայրենասեր մարդիկ են. Գոհար Մելոյանը` ՔՊ-ի հետ համագործակցելու հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 16:48
ԿԸՀ-ն պարզաբանել է ընտրողների թվի «տարբերության» պատճառը
10.06.2026 | 16:39
Մանդատների հետ կապված որոշում չունենք. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 16:30
ԱԺ հանձնաժողովները քննարկում են 2025 թվականի պետբյուջեի կատարողականը. ՈՒՂԻՂ
10.06.2026 | 16:25
«Ապրելու երկիր»-ը ընտրությունների արդյունքներով ձևավորվող կառավարությունը համարում է ոչ լեգիտիմ
10.06.2026 | 16:19
Լևոն Տեր-Պետրոսյանը քվեարկության չի գնացել
10.06.2026 | 16:12
Թուրքիայի քրդամետ կուսակցությունը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
10.06.2026 | 16:03
Վարդան Բիչախչյանը կշարունակի գլխավորել «Շիրակը»
10.06.2026 | 15:52
Լավրովը հայտարարել է, թե ՀԱՊԿ-ը կդիտարկի ՀՀ-ի դեմ համապատասխան միջոցների հարցը՝ անդամավճարների չվճարման պատճառով
10.06.2026 | 15:43
Ընտրություններին արհեստական խոչընդոտներ ստեղծեցին` «Գինու օրեր» կազմակերպելով. Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 15:32
«Ռեալը» հաստատել է, որ 150 միլիոն եվրո է առաջարկել Խուլիան Ալվարեսի համար
10.06.2026 | 15:30
Junius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներով
Բոլորը

Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) կենտրոնական գործադիր խորհուրդը հաղորդագրությամբ անդրադարձել է նախօրեին Թուրքայի ֆինանսների ու գանձապետարանի նախարար, նախագահ Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքի պաշտոնանկությանը. գրում է ermenihaber-ը:

Նշվում է, որ Ալբայրաքի հապճեպ հրապարակած հրաժարականի որոշումը վառ ապացույցն է այն բանի, թե որքան խորն է ճգնաժամը Թուրքիայում։

Քրդամետ կուսակցության դիտարկմամբ՝ Թուրքիայի ճգնաժամի պատասխանատուն երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։

«Էրդողանի և իր կառավարության կազմի միակ լավությունը Թուրքիայի համար կլինի այն, որ նրանք հրաժարական տան։ Կոչ ենք անում Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրաժարական տալ։ Թուրքիային փրկության տանող միակ ճանապարհը անհապաղ ընտրությունների կազմակերպումն է, որին պատրաստ է HDP-ն»,-նշված է հաղորդագրությունում։