Զինվորներին մենակ չթողնելով՝ մայոր Լևոն Սարգսյանը զոհվեց հանուն հայրենիքի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.08.2026 | 14:49
Միասնական սոցիալական ծառայության պետ ու Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար․Փաշինյանը ևս երկու պաշտոնյայի է վերանշանակել
28.08.2026 | 14:40
Ով է մարելու ԵՄ-ում ՀՀ քաղաքացիների առողջապահական պարտքերը․ հարցը կքննարկվի վիզաների ազատականացման բանակցությունների երկրորդ փուլում
28.08.2026 | 14:30
«Հայաստանի հանքարդյունաբերական տարածաշրջանների էկոլոգիական փոխակերպում» թեմայով համաժողով. ՈՒՂԻՂ
28.08.2026 | 14:29
Firebird-ի և OpenAI-ի հետ համագործակցությամբ կրթությանը հասանելի կդառնա 50 հազար բաժանորդագրություն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.08.2026 | 14:20
US Open-ը բոլոր թենիսիստներին ֆինանսական բոնուս է տրամադրել մրցաշարից առաջ
28.08.2026 | 14:15
Ռուսաստանում «Վիքիպեդիա»-ն դադարել է բացվել
28.08.2026 | 14:06
Վերանշանակում․ Սլավիկ Սարգսյանը՝ ԱԱՏՄ, Հովհաննես Մարտիրոսյանը՝ ԲԸՏՄ ղեկավարներ
28.08.2026 | 13:58
956 հազար եվրոյի մաքսանենգության գործով նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
28.08.2026 | 13:53
Adidas-ը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի նոր գնդակը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
28.08.2026 | 13:45
Արամ Ջիվանյանը կշարունակի պաշտոնավարել Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնը
28.08.2026 | 13:38
Պատմության մեջ առաջին անգամ Անդորրան ակումբ կունենա եվրագավաթների հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.08.2026 | 13:32
«Երեխաներն առանձին սենյակում են գտնվել․ նոր քրեական հետապնդումներ կարող են հարուցվել»․ Կոստանդյանը՝ Քոչարյանի գործի մասին
28.08.2026 | 13:25
Սեպտեմբերից մարզային բոլոր դպրոցների լիազոր մարմինը ԿԳՄՍ նախարարությունը կլինի․ Անդրեասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.08.2026 | 13:16
Թումանյանը՝ Թումանյան համայնքում առաջադրված միակ թեկնածու․ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է միայն ՔՊ-ն
28.08.2026 | 13:07
Հայաստանում քարտեզագրվել են գարնանային և աշնանային ցրտահարությունների ռիսկային գոտիները
Բոլորը

Լուսանկարում մայոր Լևոն Սարգսյանն է որդու հետ։ 8 ամիս ընտանիքից հեռու խաղաղապահ առաքելությունն իրականացնելուց հետո վերադարձել էր հայրենիք նոր բնակարան գնելու և հանգիստ ապրելու ակնկալիքով։

Ընտանիքի համար տոն էր, վերջապես հայրիկը տանն էր, այր ու կին ծրագրում էին, թե ինչպես են տոնելու ամուսնության 10-րդ տարին, բայց պատերազմը խառնեց բոլորի պլանները։

Սեպտեմբերի 20-ին՝ տուն գալուց 7 օր հետո, կրկին հրաժեշտ տվեցին Լևոնին․ մեկնում էր ծառայության։

Մայորի մայրը հիշում է՝ որդին պատերազմի լուրը լսելուց հետո արծվի պես տանից դուրս է սլացել: Բարի, քչախոս ու հավասարակշռված, ահա այսպես է որդուն բնութագրում մայրը։ Ասում է՝ ընտանիքում բոլորն էլ գիտեին, որ որդու համար առաջնայինը միշտ հայրենիքն էր։

Սպայի կինը հիշում է, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան Լևոնը իրեն հորդորել է մնալ հայրական տանը, խոստանալով, որ երեկոյան ինքը կգա, տուն կտանի։

34-ամյա մայորը կրթություն է ստացել նախ Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում, հետո՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։
Իր գործին նվիրված էր, պատմում են, որ նրա համար զինվորները հարազատ եղբայրների պես են եղել և նրանց մենակ չի թողել նաև մարտի դաշտում՝ Օմարի բարձունքում։

Լևոնը մեկ անգամ՝ 2014-ին՝ Ջաբրայիլում տեղի ունեցած դիվերսիոն հարձակումից հետո, հրաշքով փրկվել էր։ Հրաշքը, սակայն, երկրորդ անգամ տեղի չունեցավ։ Բեկորային վնասվածքից հետո արյունահոսությունը կանգնեցնել չէր հաջողվել։

Զոհվածի այրին արցունքն աչքերում ասաց՝ Համահայկական հիմնադրամին գումար է փոխանցել, ինքն էլ պատրաստ է ամեն ինչով աջակցել հայրենիքին, միայն թե այսքան կորցրած արյունը զուր տեղը չկորչի ու գալիք սերունդներն այլևս պատերազմ չտեսնեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան