Եվրամիության նոր նախագահը չի նախատեսում զբաղվել Թուրքիայի եվրաինտեգրմամբ

Լուրեր

03.07.2026 | 14:37
Տիգրան Ավինյանը` Ալեն Սիմոնյանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու հրապարակումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 14:23
Մետրոպոլիտենի արդիականացման պրոցեսում կանգեր ենք ունենալու. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 14:15
Հուլիսի 6-ից քաղաքացիները կարող են դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար․ կսահմանվի փորձաշրջան՝ 6 բալային միավորով
03.07.2026 | 14:07
Ալեն Սիմոնյանի վերջին խոսքը ԱԺ-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 13:59
Մոնակոյում ուկրաինացի գործարարի շենքի մուտքում պայթյունի գործով կասկածյալը Գերմանիայի բնակչուհի է
03.07.2026 | 13:51
Ալեն Սիմոնյանի կադրերին ազատելո՞ւ եք աշխատանքից. Ռուբեն Ռուբինյանը` ԱԺ նախագահի աշխատակազմի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 13:43
Ծափահարություններ՝ Ալեն Սիմոնյանին․ Ռուբինյանը ԱԺ ամբիոնից շնորհակալություն հայտնեց
03.07.2026 | 13:37
Ձերբակալվել է երկու անձ․ մարիխուանայի 30 փաթեթ է հայտնաբերվել
03.07.2026 | 13:23
Եթե ԱԺ նախագահ ընտրվեմ, չեմ շարունակի լինել հայ-թուրքական հարցերով բանագնաց. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 13:15
Փաշինյանի անունը հեռացվել է Եկատերինբուրգում կայանալիք միջոցառման ելույթ ունեցողների ցանկից
03.07.2026 | 13:03
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
03.07.2026 | 12:52
ՌԴ-ից Ադրբեջանով 14 վագոն ցորեն է ուղարկվել Հայաստան
03.07.2026 | 12:41
Գիտելիքները չգիտեմ, բայց բարեկրթության պակաս հաստատ ունեք․ ԿԳՄՍ նախարարը՝ Արթուր Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 12:30
Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
03.07.2026 | 12:21
Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգվել է
Բոլորը

2018թ. հունվարի 1-ից Եվրամիության նախագահությունը կստանձնի Բուլղարիան: Թուրքական ընդդիմադիր «T24» լրատվակայքի տեղեկացմամբ՝ առաջիկա վեց ամսվա համար Բուլղարիայի կողմից կազմված գործունեության ծրագրում որևէ անդրադարձ չի կատարվում Թուրքիա եվրաինտեգրման գործընթացին. տեղեկացնում է EH-ն:

Փոխարենը  Բուլղարիան Եվրամիության ընդլայնման գործընթացում մեծ նշանակություն է տվել Արևմտյան Բալկաններին, և 2018թ. մայիսի 17-ին նախատեսված է այդ տարածաշրջանի վերաբերյալ հատուկ գագաթնաժողով անցկացնել Սոֆիայում:

«Hürriyet» -ի վերլուծաբան Գյուվեն Օզալփի խոսքով՝ Բուլղարիան բավարարվել է իր ծրագրում Թուրքիայի վերաբերյալ միայն հետևյալ ձևակերպմամբ. «ԵՄ նախագահության ընթացքում Բուլղարիան կջանա շարունակել Թուրքիայի հետ երկխոսությունն ու համագործակցությունը»:  Մինչդեռ ընդլայնման գործընթացում առանցքային խնդիր է դարձել Արևմտյան Բալկաններ եվրաինտեգրման հարցը:  «Ընդլայնման գործընթացում Արևմտյան Բալկաններն ու Թուրքիան միմյանցից տարանջատելու միտումը վերջին շրջանում շատ լավ նկատելի է  նաև Բրյուսելի դիրքորոշման մեջ», – նկատում է Օզալփը:

Միևնույն ժամանակ՝ Բուլղարիան նաև իր աջակցությունն է հայտնել 2016թ. մարտի 18-ին Թուրքիայի և ԵՄ-ի միջև ձեռք բերված համաձայնությանը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է հավատարիմ մնալ այդ համաձայնագրի տառին:

Միջանկյալ հիշեցնենք, որ ԵՄ անդամ-երկրների ղեկավարները և Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն 20162. մարտի 18-ին համաձայնագիր էին կնքել՝ պայմանավորվելով վերադարձնել Թուրքիայով Հունաստան ժամանած բոլոր անօրինական ներգաղթյալներին՝ Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի, 3 մլրդ եվրոյի և Թուրքիայից սիրիացի փախստականների ԵՄ-ում ընդունելու փոխարեն:

Հավելենք, որ Բուլղարիան կողմ է Անկարայի հետ լավ հարաբերությունների պահպանմանը, սակայն առանձնապես դրական չի տրամադրված Թուրքիայի եվրաինտեգրման հարցում: Այս երկիրը Թուրքիայի հետ հարաբերությունները հնարավոր է համարում է ոչ միայն ԵՄ շրջանակներում և առաջարկում  է դիտարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ասպեկտներ ևս:

Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը օրեր առաջ տեղական հեռուստաընկերություններից մեկի եթերում Թուրքիայի վերաբերյալ հետևյալ մեկնաբանությունն էր արել. «Եկեք վերջ տանք Թուրքիայի ԵՄ անդամ դառնալու վերաբերյալ երկերեսանիությանը: Ավելի լավ կլինի նստենք և Թուրքիայի ու ԵՄ-ի միջև հատուկ պայմանագիր ստորագրենք»: