Եղեք զգոն․ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կոչ է անում ՌԴ-ում բնակվող հայերին չտրվել սադրանքներին
Հասարակություն
09.11.2020 | 16:27Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, դիմելով Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցներին, նշում է.
«Ադրբեջանը կրկին փորձում է սադրիչ գործողությունների դիմել երրորդ երկրների տարածքում, հրահրել ազգամիջյան բախումներ ու անկարգություններ: Այս ժամանակահատվածում մենք խնդրում ենք ձեզ լինել զգոն, զգույշ, չտրվել սադրանքներին և համագործակցել տեղական իրավապահ մարմինների հետ:
Հիմա մեր յուրաքանչյուր հայացք, ջանք և ներուժ պետք է ուղղված լինի բացառապես դեպի Հայաստան և Արցախ»: